Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Փարիզում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև

Փարիզում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև

Sat, 24 Oct 2026 21:30:40 +0400


Փարիզում, չնայած ցույցի պաշտոնական ավարտին, ոստիկանության հետ բախումներն են տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Libération» թերթը։

«Պորտ դը Վենսենի (Porte de Vincennes) մոտակայքում ցուցարարների մի խումբ հրաժարվել է կանգ առնել և փորձել է շարժվել դեպի Նասիոնի հրապարակ (Place de la Nation)», — նշվում է հաղորդման մեջ։

Հաղորդվում է, որ իրավապահ մարմինները փորձել են ցրել նրանց՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Կիրառվել են նաև լուսաձայնային նռնակներ։

Ըստ Le Figaro-ի՝ Լիմոժում ցուցարարները բախվել են իրավապահ մարմինների աշխատակիցների հետ։ Դա տեղի է ունեցել քաղաքապետարանի մոտ, որն այրվել էր նախորդ անկարգությունների ժամանակ։
Հրապարակման մեջ նշվում է, որ քաղաքում տեղակայվել են անվտանգության ուժերի մեծաքանակ ստորաբաժանումներ, այդ թվում՝ հատուկ նշանակության երկու ջոկատ։
Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձանների ավագ դպրոցների աշակերտները դուրս են եկել փողոց՝ պահանջելով բարելավել իրենց դպրոցների պայմանները։ Ավելի ուշ նրանց են միացել գների աճից դժգոհ մարդիկ, և ցույցերը տարածվել են նաև այլ շրջաններում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հանդարտվել է իրավիճակը, թե ոչ

Հանդարտվել է իրավիճակը, թե ոչ Mon, 19 Oct 2026 11:15:50 +0400 Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում, Իտալիայում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով