Թերի դրոշմանիշի պատճառով 25/24-ում քվեաթերթիկը մարվել է․ ինչ իրավիճակ է ընտրատեղամասերում
Sun, 25 Oct 2026 10:25:32 +0400

Թերի դրոշմանիշի պատճառով 25/24-ում քվեաթերթիկը մարվել է, խնդիրն արձանագրվել է 10 տեղամասում
«Ազատ քվե» դիտորդական առաքելության դիտորդներն ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրական թերություններ են արձանագրել Ստեփանավան համայնքի 10 ընտրական տեղամասում՝ 25/2, 25/3, 25/4, 25/5, 25/6, 25/7, 25/16, 25/24, 25/27 և 25/28։
Ժամը 8:47-ին 25/24 ընտրական տեղամասում (Գյուլագարակ) քվեաթերթիկին փակցված դրոշմանիշն ունեցել է տպագրական թերություն։ Քվեաթերթիկը մարվել և առանձնացվել է, ընտրողը քվեարկել է նոր քվեաթերթիկով։
Ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ինքնասոսնձվող դրոշմանիշը պաշտպանիչ շերտերով տպարանային եղանակով պատրաստված դրոշմանիշ է, որի վրա նշված են ընտրության անվանման հապավումը, քվեարկության ամսաթիվը և ընտրական տեղամասի համարը, և այն ենթակա է հատուկ հաշվառման։
Տեսանյութը՝ 25/24 տեղամասից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր