Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե»
Sun, 25 Oct 2026 10:41:22 +0400

25/24 ընտրական տեղամաս
«Ազատ քվե» դիտորդական առաքելության դիտորդն արձանագրել է, որ ժամը 8:28-ի դրությամբ քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր, այդ թվում՝ քվեարկության մեկնարկից հետո։
Ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ինքնասոսնձվող դրոշմանիշները և կնիքը պահվում են քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանում, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր