Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին

Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին

Sun, 25 Oct 2026 17:29:44 +0400


Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։

«Նա, մասնավորապես, ասել է՝ «Ընտրություններից հետո կյանք կա», «Աչքիցս ընկել ես» և նմանատիպ այլ արտահայտություններ։ Նա սպառնացել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձին»,- ասել է Սաքունցը։

Դիտորդական առաքելությունն արձանագրել է նաեւ, որ պարեկները ծառայողական մեքենայով ընտրողների են տեղափոխել ընտրատեղամաս։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գեղամ Մանուկյանի նկատմամբ վարույթը հարուցվել է Մարիա Կարապետյանի քվեարկությամբ

Գեղամ Մանուկյանի նկատմամբ վարույթը հարուցվել է Մարիա Կարապետյանի քվեարկությամբ Tue, 27 Oct 2026 11:50:36 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով