Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Նկարիչների միությունը նոր նախագահ կընտրի

Նկարիչների միությունը նոր նախագահ կընտրի

Mon, 26 Oct 2026 21:15:47 +0400


Նոյեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության 21-րդ համագումարը, որի ժամանակ միությունը նոր նախագահ կընտրի: Թեկնածուները երեքն են՝ գեղանկարիչ Արա Շահումյանը, Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ, գեղանկարիչ Լեւոն Աբրահամյանը, արվեստաբան Գայանե Իգիթյանը։

Նկարիչների միության գործող նախագահ Սուրեն Սաֆարյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչո՞ւ այս անգամ չի առաջադրվել, նա մեզ հետ զրույցում, խոսելով թեմայի մասին, ասաց. «Նկարիչների միության կանոնադրությունն այնպիսինն է, որ նույն անձը երկու անգամից ավել չի կարող լինել նախագահ, այդ պատճառով էլ ես չեմ առաջադրվել»:

ՀԳ. Շատ լավ կլիներ, եթե մեր երկրում մյուս ընտրովի պաշտոնների դեպքում էլ նման սահմանափակում լիներ՝ կլինի երկրի վարչապետի, թե որեւէ ստեղծագործական միության նախագահի դեպքում, որ նույն անձինք տասնյակ տարիներով չզբաղեցնեին ղեկավար պաշտոններ՝ իրենց տեղը զիջելով նոր, թարմ գաղափարներ ունեցող անձանց:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հինգ տարվա բանտարկություն՝ մորը պաշտպանելու համար

«Հրապարակ». Հինգ տարվա բանտարկություն՝ մորը պաշտպանելու համար Wed, 18 Nov 2026 13:15:35 +0400 Հայաստանի իրավապահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով