«Հրապարակ»․ Կիրանցում էլ կան ՔՊ-ականներ, բայց նրանք փոքրամասնություն են

«Հրապարակ»․ Կիրանցում էլ կան ՔՊ-ականներ, բայց նրանք փոքրամասնություն են

Tue, 27 Oct 2026 09:45:43 +0400


Արդեն երկրորդ ընտրությունն է, ինչ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը սեւեռվել է սահմանամերձ Կիրանցի վրա եւ փորձում է հանրությանն ապացուցել, որ անգամ Կիրանցից տարածքներ ու տներ Ադրբեջանին հանձնելուց հետո Կիրանցի բնակչությունը ՔՊ-ի կողքին է, որովհետեւ գոհ է այն փաստից, որ իր գյուղի կեսը հանձնել են հարեւան պետությանը, եւ իր տան պատուհաններից ադրբեջանական դրոշներ է ամեն օր տեսնում:

Հունիսի 7-ի համապետական ընտրություններից ժամեր անց Վահագն Ալեքսանյանը գրել էր, որ ՔՊ-ն հաղթել է Կիրանցում, բայց հետո պարզվեց, որ ստում է, Կիրանցում ՔՊ-ն հաղթանակ չի տարել, այլ Կիրանցում բացված ընտրատեղամասերում կիրանցեցիների հետ սահմանապահներն էլ էին մասնակցել քվեարկությանը, իսկ նման կառույցներում աշխատողները սովորաբար իրենց քվեն տալիս են իշխանությանը։ Իսկ ՔՊ-ի փիառշչիկները փորձում են թյուր տպավորություն ստեղծել, թե գյուղի բնակչությունն է ընտրողը։
Հոկտեմբերի 25-ին եւս Ալեքսանյանը հատուկ Կիրանցի արդյունքներն էր իր էջում նշել․ «Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը»: Նշենք նաեւ, որ մի արատավոր երեւույթ էլ է ձեւավորվել այս իշխանության մոտ՝ իշխանականները չեն սպասում անգամ ընտրությունների հաշվարկի ավարտին, հաշվարկից երկու-երեք ժամ անց իրենց հաղթանակն են տոնում:

Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչպե՞ս է ստացվել, որ կիրանցեցին ՔՊ-ին այդքան ձայն է տվել, գուցե այս անգամ ե՞ւս իշխանությունն ինչ-որ անազնիվ մեթոդի է դիմել, որի մասին մենք չգիտենք։ «136, թե 137 ձայն ՔՊ-ն է ստացել, 17 ձայն՝ «Ինքնիշխան Հայաստան»-ը: Երկու ուժ էր ընտրություններին մասնակցում: Կիրանցում կա 300-ից ավելի ընտրող՝ մոտ 400: Հիմա ինչպե՞ս է ստացվում, որ իրենք 88.89 տոկոս ձայն են ստացել: Այդ 136 ձայնն էլ նույն այն մարդիկ են տվել, ովքեր համապետական ընտրություններին իրենց ձայնը Նիկոլ Փաշինյանին էին տվել: Այդ տեսակը կա, բայց մեծամասնություն չէ: Ստացվում է, որ ՔՊ-ն Կիրանցում 40 տոկոս ձայն է ստացել, ի՞նչ 88 տոկոսի մասին կարող է խոսք լինել: Ժողովրդի մեծ մասը մերժել է ՔՊ-ին: Այդ 40 տոկոսը միշտ ակտիվ է, բոլոր ընտրություններին մասնակցել է: Կիրանցում էլ կան ՔՊ-ականներ, ես չեմ ժխտում, ուղղակի նրանք փոքրամասնություն են, այլ ոչ թե մեծամասնություն: ՔՊ-ականներն ամեն անգամ թմբկահարում են, որ Կիրանցում մեծամասնություն են, բայց՝ ոչ: Ինչո՞ւ չեն ասում, որ ընտրատեղամասեր կան, որտեղ ընտրողների մեկ երրորդն էլ չի մասնակցել քվեարկությանը: Ես մարդկանց հետ շփումների ժամանակ մի բան եմ հասկացել, որ մարդիկ չեն կարեւորում ընտրությունները, մարդիկ ասում են, որ ինչ էլ անեն, բան չի փոխվելու, եւ ավելորդ են համարում անգամ ընտրատեղամաս գնալը: Այնպես չէ, որ ընտրողների մեծ մասը Կիրանցում չի եղել, այդ պատճառով չի մասնակցել ընտրությանը, ոչ՝ բոլորն էլ գյուղում են եղել, սակայն իմաստ չեն տեսնում ընտրությանը մասնակցելու»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանը ճեպազրույցով է հանդես գալիս

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանը ճեպազրույցով է հանդես գալիս Tue, 27 Oct 2026 14:39:09 +0400 Latest news…

15 րոպե ago

Վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի»

Վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» Tue, 27 Oct 2026 14:32:57 +0400 Մեր հանդեպ…

21 րոպե ago

Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները զանգել են Պուտինին և Զելենսկուն

Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները զանգել են Պուտինին և Զելենսկուն Tue, 27 Oct 2026 14:30:42 +0400…

24 րոպե ago

Մեր ընտանիքի համար անձնական ողբերգության օր է. Վիրավորական է մեղադրական սլաքները մեր կողմ ուղղելը

Մեր ընտանիքի համար անձնական ողբերգության օր է. Վիրավորական է մեղադրական սլաքները մեր կողմ ուղղելը Tue,…

42 րոպե ago

Հայտնաբերվել է դատարանից փախած կալանավորը

Հայտնաբերվել է դատարանից փախած կալանավորը Tue, 27 Oct 2026 14:11:43 +0400 Latest news from Հրապարակ…

43 րոպե ago

Բացառված է. Լևոն Քոչարյանը՝ հոր ազատության դիմաց ՔՊ-ի նախագծին կողմ քվեարկելու մասին

Բացառված է. Լևոն Քոչարյանը՝ հոր ազատության դիմաց ՔՊ-ի նախագծին կողմ քվեարկելու մասին Tue, 27 Oct…

46 րոպե ago