ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Tue, 27 Oct 2026 17:15:19 +0400


Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․

թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,

սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։

Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մարկո Ռուբիոյին պարաշյուտով «դեսանտ իջեցնել» Կուբայում

Մարկո Ռուբիոյին պարաշյուտով «դեսանտ իջեցնել» Կուբայում Wed, 28 Oct 2026 23:00:36 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

8 րոպե ago

ՀԱՊԿ-ից Հայաստանի «հեռացման» կոչ, TRIPP-ի վերաբերյալ Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագիր․ Օրվա գլխավոր լուրերը

ՀԱՊԿ-ից Հայաստանի «հեռացման» կոչ, TRIPP-ի վերաբերյալ Հայաստան–ԱՄՆ շրջանակային համաձայնագիր․ Օրվա գլխավոր լուրերը Wed, 28 Oct…

15 րոպե ago

Քիմ Քարդաշյանն ու Փերիս Հիլթոնը կրկին վիճել են

Քիմ Քարդաշյանն ու Փերիս Հիլթոնը կրկին վիճել են Wed, 28 Oct 2026 22:37:02 +0400 Քիմ…

32 րոպե ago

Կիմ Չեն Ընը բանակը բերել է մարտական լիակատար պատրաստականության

Կիմ Չեն Ընը բանակը բերել է մարտական լիակատար պատրաստականության Wed, 28 Oct 2026 22:30:26 +0400…

39 րոպե ago

Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար

Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար Wed, 28 Oct 2026…

45 րոպե ago

Վթարային ջրանջատում. հասցեներ

Վթարային ջրանջատում. հասցեներ Wed, 28 Oct 2026 22:15:00 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր…

54 րոպե ago