Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Մոնակոյի իշխանի զարմիկին գտել են մահացած

Մոնակոյի իշխանի զարմիկին գտել են մահացած

Tue, 27 Oct 2026 18:30:58 +0400


Անտուան դե Մասիին, ով հանդիսանում է Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդի զարմիկը՝ մեռած են գտել։ Քսանիննամյա արիստոկրատի մահվան կապակցությամբ՝ սկսվել է հետաքննություն։ Անտուան դե Մասին հանդիսանում է բարոն Քրիստիան դե Մասիի եւ Սեսիլ Գելաբալի որդին եւ արքայադուստր Անտուանետայի թոռը, ով իր հերթին Մոնակոյի իշխան Ռընե 3-րդի ավագ քույրն էր։

Ոստիկանության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ կիրակի կեսօրին երիտասարդը չի ներկայացել ընտանեկան ճաշին, որից հետո ազգականներից մեկն անհանգստացել է եւ դիմել ոստիկանություն։ Մի քանի ժամ անց՝ նրա դիակը հայտնաբերել են Լարվոտոյի շրջանում։ Արդեն կա ձերբակալված։ Ենթադրվում է, որ ձերբակալված անձը կարող է առնվազն լինել վկա՝ երիտասարդ արիստոկրատի մահվան հանգամանքների պարզման գործի քննության ընթացքում, կարող է նաեւ դառնալ ենթադրյալ մարդասպան։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով