Ի՞նչ է ծրագրում Պուտինն Ադրբեջանի հետ
Tue, 27 Oct 2026 21:00:33 +0400

Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանի հետ էներգետիկայի և գազի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գազ արտահանող երկրների ֆորումում։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Թուրքիային մատակարարում է մինչև 30 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը ավելին է, քան Ադրբեջանի մատակարարումները։
«Սակայն մենք մեզ մրցակից չենք համարում։ Ընդհակառակը, մենք պատրաստ ենք համագործակցել», – ասել է Ռուսաստանի նախագահը։
«Մենք ներկայումս ակտիվ երկխոսության մեջ ենք Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք նաև քննարկում ենք Ադրբեջանի հետ էներգետիկայի և գազի ոլորտում մեր համագործակցության ընդլայնման հարցը։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք այստեղ լավ հեռանկարներ ենք տեսնում և պատրաստ ենք դրան», -նշել է Պուտինը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր