Պետք է Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրել, սուտ են խոսել
Wed, 28 Oct 2026 10:28:23 +0400

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը խորհրդարանում դիմել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներին՝ պահանջելով ներողություն խնդրել Նարեկ Կարապետյանից։
Վարդևանյանի խոսքով՝ ՔՊ-ականները պնդումներ են տարածել, թե Կարապետյանը Հայաստանի քաղաքացիությունից բացի նաև այլ երկրի քաղաքացիություն ունի։
«Ընդհանրապես, երբ սուտ եք խոսում, դրանից հետո պետք է դրա հետ առերեսվեք։ Խոսում էիք այն մասին, որ Նարեկ Կարապետյանը ոչ միայն ՀՀ քաղաքացի է, այլև՝ այլ երկրի։ Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից»,- հայտարարել է ընդդիմադիր փոխխոսնակը։
Նա հավելել է, որ քարոզարշավի ամենապատասխանատու փուլում նման տեղեկություններ տարածած անձինք պետք է ներողություն խնդրեն Կարապետյանից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր