Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Ինչու են միլիարդատիրոջը դատապարտել ցմահ ազատազրկման

Ինչու են միլիարդատիրոջը դատապարտել ցմահ ազատազրկման

Wed, 28 Oct 2026 18:30:07 +0400


Չինական դատարանը խոշորագույն Evergrande շինարարական ընկերության ղեկավար Խուեյ Կա Յանին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ ֆինանսական հանցագործությունների, այդ թվում՝ խարդախության եւ կոռուպցիայի համար։ Դատարանը նաեւ որոշում է կայացրել բռնագրավել նրա ունեցած ողջ անձնական ունեցվածքը։ Միաժամանակ, դատարանի որոշմամբ՝ նրան պատկանող ընկերությունները տուգանվել են 2,35 միլիարդ դոլարով։ Եւս հիսունվեց անձ, որոնք կապված են եղել այս գործի հետ, ստացել են տարբեր ժամկետով պատիժներ։ Դատապատվածների մեջ են նաեւ գործարարի երկու որդիները։

Նշենք, որ Evergrande-ը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնեց դեռ 21 թվականին։ Նրա ունեցած պարտքի ընդհանուր ծավալը գերազանցում էր երեք հարյուր միլիարդ դոլարը։ Խնդիրները պայմանավորված էին նաեւ չինական ներքին անշարժ գույքի շուկայում ի հայտ եկած ճգնաժամով։ 24 թվականին Հոնգկոնգի դատարանը որոշում էր կայացրել լուծարել ընկերությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար Tue, 27 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով