Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Նախագահի պարտված թեկնածուի փախուստը որակել են «ամոթալի»

Նախագահի պարտված թեկնածուի փախուստը որակել են «ամոթալի»

Wed, 28 Oct 2026 22:00:47 +0400


Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Ֆլավիու Բոլսոնարուի եւ ընտանիքի փախուստը Միացյալ Նահանգներ՝ վերընտրված նախագահ Լուիս Ինասիու Լուա դա Սիլվան որակել է «ամոթալի»։ Այս մասին հայտնում է «El Colombiano» պարբերականը։ «Քաղաքացին, ով գաղտնի կերպով փախուստի է դիմում իր երկրից, դա նա է, ով ինչ որ բանում մեղավոր է։ Քո արարքը՝ փախուստի ճանապարհով Բրազիլիայից հեռանալը՝ ամոթալի է»,- ասել է Լուլա դա Սիլվան։ Վերընտրված գործող նախագահը հայտարարել է, որ այդ ամոթալի արարքի փոխարեն կրտսեր Բոլսոնարուն կարող էր մնալ Բրազիլիայում եւ ապացուցել իր անմեղությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով