Քիմ Քարդաշյանն ու Փերիս Հիլթոնը կրկին վիճել են

Քիմ Քարդաշյանն ու Փերիս Հիլթոնը կրկին վիճել են

Wed, 28 Oct 2026 22:37:02 +0400


Քիմ Քարդաշյանի և Փերիս Հիլթոնի բազմամյա բարեկամությունն ու անցյալի կոնֆլիկտները կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում։ Page Six պարբերականի տվյալներով՝ լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ Հիլթոնը հրաժարվել է մեկնաբանություն տալ լրագրող Ջոնաթան Վան Մետերի՝ Քարդաշյանի կյանքին նվիրված «Citizen Kim» («Քաղաքացի Քիմ») գրքի համար։

Կոնֆլիկտը բռնկվել է կենսագրականի հեղինակ Ջոնաթան Վան Մետերի հայտարարությունների շուրջ։ Լրագրողը պատմել է, որ գրքի վրա աշխատանքների ուշ փուլում ինքը խնդրել է Քիմին հարցազրույց կազմակերպել Փերիսի հետ, ով 2000-ականների սկզբին եղել է նրա ղեկավարը։ Վան Մետերի խոսքով՝ Քարդաշյանը ճշտել է տեղեկությունը և հայտնել, որ Հիլթոնը համաձայնել է, սակայն շփումը պետք է տեղի ունենա նրա հանրային կապերի մասնագետի միջոցով։

Այնուհետև, հեղինակի պնդմամբ, հարցազրույցը չորս ամսվա ընթացքում չեղարկվել է 17 անգամ։ Ի վերջո, Վան Մետերը որոշել է, որ «բուն չեղարկումներն ավելի հետաքրքիր են, քան այն, ինչ նա կարող էր պատմել»։ Նա նաև հավելել է, որ երբ Քիմն իմացել է Փերիսի նման անհուսալիության մասին, «շատ է բարկացել», ինչը, իբր, «վերաբարձրացրել է նրանց միջև եղած հին թշնամանքը»։

Այնուամենայնիվ, Page Six-ի աղբյուրը, ով մոտ է կանգնած աստղերի շրջապատին, կատեգորիկ հերքել է այս վարկածը։ Ինսայդերը հայտարարել է, որ Քիմն ամենևին էլ բարկացած չէ Փերիսի վրա․ նրանք շարունակում են աջակցել միմյանց և նույնիսկ ներգրավված են առաջիկա նախագծերում, իսկ կենսագրականի հետ կապված պատմությունը չի ազդել նրանց ջերմ հարաբերությունների վրա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սեուլը մերձենում է ՌԴ-ին Կիևի հետ սկանդալի ֆոնին․ FT

Սեուլը մերձենում է ՌԴ-ին Կիևի հետ սկանդալի ֆոնին․ FT Thu, 29 Oct 2026 12:00:49 +0400…

3 րոպե ago

Եթե Ռուբինյանն ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան

Եթե Ռուբինյանն ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Thu, 29 Oct 2026 12:00:28…

4 րոպե ago

ԱԺ միջանցքում ծեծկռտուք է

ԱԺ միջանցքում ծեծկռտուք է Thu, 29 Oct 2026 11:59:06 +0400 Latest news from Հրապարակ ©…

5 րոպե ago

Կասեմ՝ ինչու սարքեցին այս միջադեպը

Կասեմ՝ ինչու սարքեցին այս միջադեպը Thu, 29 Oct 2026 11:55:52 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր…

8 րոպե ago

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան Thu, 29 Oct 2026…

13 րոպե ago

Տարոն Չախոյանի հրճվանքը կռիվ հրահրելուց հետո

Տարոն Չախոյանի հրճվանքը կռիվ հրահրելուց հետո Thu, 29 Oct 2026 11:50:32 +0400 Latest news from…

13 րոպե ago