«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է
Thu, 29 Oct 2026 08:25:08 +0400

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը, մեր տեղեկություններով, վերջին շաբաթներին վատթարացել է: Նա չէր մասնակցում Հոկտեմբերի 27-ի հիշատակի արարողությանը` հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելուն, նաեւ չեղարկել է վերջին շրջանի մի շարք միջոցառումներին իր մասնակցությունն ու այցելությունները, այդ թվում COP-17-ի միջոցառումներին` բացառությամբ բացման եւ մեկի, որտեղ բանախոսել է:
Մեր տեղեկություններով, նա նախագահական նստավայրում էլ հաճախ չի լինում: Խաչատուրյանը, հիշեցնենք, տեւական ժամանակ է վատառողջ է, վերջերս անգամ նրա արտաքինում էին մարդիկ փոփոխություններ նկատել: Իսկ երեկ «Դվին» համալիրում կայանում էր Մարդկային զարգացման համար The Prince Talal International Prize for Human Development 2025 թվականի մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն ընթանալու էր «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի բարձր հովանու ներքո», սակայն նա ներկա չէր արարողությանը, չնայած բարձրաստիճան հյուրեր էին ժամանել` Իսպանիայի թագուհին, արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը: Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր հյուրերին, ապա մասնակցում էր Դվինի միջոցառմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր