Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը
Thu, 29 Oct 2026 13:00:23 +0400

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման ջանքերը, հայտնել են թուրք առաջնորդի աշխատակազմից։
Էրդողանը հայտնել է իր մտադրությունը՝ ամրապնդելոը ԱՄՆ-ի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակի նախաշեմին, որը կնշվի հաջորդ տարի։
Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ Անկարան ուշադիր հետևում է Հորմուզի նեղուցում և Եմենում տիրող իրավիճակին՝ Մեքքայի համաձայնագրի շրջանակներում, և անհրաժեշտ ջանքեր է գործադրում դիվանագիտական կարգավորման հասնելու համար։
Նա նաև հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական գործընթացի ակտիվացման ջանքերին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր