Այս պահի դրությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար․ Binance-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ

Այս պահի դրությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար․ Binance-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ

Fri, 30 Oct 2026 17:16:17 +0400


Binance-ն արդեն սկսել է օգտատերերի՝ միջադեպից տուժած ակտիվների վերադարձը և շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների, թողարկողների, բլոկչեյն վերլուծության ոլորտի ընկերությունների և ոլորտի այլ մասնակիցների հետ՝ լրացուցիչ միջոցները հայտնաբերելու, սառեցնելու և վերադարձնելու նպատակով։

«Ինչպես արդեն հայտնել ենք, Binance-ն ամբողջությամբ կփոխհատուցի առաջացած կորուստները՝ ընկերության սեփական միջոցների հաշվին։

Այդ նպատակով Binance-ն արդեն պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ ԱՄՆ դոլարի սեփական միջոցներ։ Դրանցից 5 միլիարդն արդեն պահվում է այն նույն թոքեններով, որոնց առնչվել է միջադեպը։ Այժմ մենք շուկայից և արտաբորսայական՝ OTC գործարքների միջոցով ձեռք ենք բերում ակտիվների մնացած ծավալը՝ միջադեպին առնչվող յուրաքանչյուր ակտիվի հնարավոր պակասն ամբողջությամբ լրացնելու համար։

Այս գործընթացը կարող է որոշակի ժամանակ պահանջել․ առանձին թոքենների իրացվելիությունը սահմանափակ է, իսկ OTC գործարքների հաշվարկները նույնպես ժամանակ են պահանջում։ Հետագա առաջընթացի մասին կտեղեկացնենք հաստատված տեղեկությունների ստացմանը զուգընթաց։

Նշված 6,34 միլիարդ ԱՄՆ դոլարը չի ներառում սառեցված կամ ապահովված այն ակտիվները, որոնք վերադարձի և լրացուցիչ ստուգման փուլում են։ Այս պահի դրությամբ ոլորտի մեր գործընկերների աջակցությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար։ Մենք շարունակում ենք գործընկերների և իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատանքը՝ այդ միջոցները վերադարձնելու ուղղությամբ։

Binance-ը կշարունակի օգտագործել սեփական միջոցները՝ ցանկացած հաստատված պակասուրդ ծածկելու համար։ Ակտիվների վերադարձի գործընթացի առաջընթացին զուգընթաց մենք կհրապարակենք նոր հաստատված տվյալներ։ Ի վերջո, օգտատերերի բոլոր միջոցների ապահովությունը հրապարակայնորեն կհաստատվի պահուստների հաստատման համակարգի՝ Proof of Reserves-ի միջոցով։

Մենք կհաղթահարենք այս իրավիճակը։ Շնորհակալություն ձեր աջակցության համար»,-նշված է հայտարարության տեքստում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆուտբոլային հայտնի ակումբները նոր ստադիոն կունենան

Ֆուտբոլային հայտնի ակումբները նոր ստադիոն կունենան Fri, 30 Oct 2026 18:30:49 +0400 Իտալական «Ինտեր» եւ…

2 րոպե ago

Չախոյանին «չախեցին»՝ ինչպես պետք էր, Ռուբինյանին «քուանշ» տվեցին

Չախոյանին «չախեցին»՝ ինչպես պետք էր, Ռուբինյանին «քուանշ» տվեցին Fri, 30 Oct 2026 18:15:30 +0400 ԱԺ-կառավարություն…

17 րոպե ago

Անդրադարձ՝ խաղաղության գործընթացին և TRIPP նախագծին․ հանդիպում Կանադայի դեսպանի հետ

Անդրադարձ՝ խաղաղության գործընթացին և TRIPP նախագծին․ հանդիպում Կանադայի դեսպանի հետ Fri, 30 Oct 2026 18:02:47…

30 րոպե ago

Միջամտե՞լ են արդյոք Իսրայելի ընտրություններին․ Անկարան հերքում է

Միջամտե՞լ են արդյոք Իսրայելի ընտրություններին․ Անկարան հերքում է Fri, 30 Oct 2026 18:00:04 +0400 Թուրքիայի…

33 րոպե ago

Թշնամու կողմից ստորացվածը ստորացնում է իրենից կախված անձանց

Թշնամու կողմից ստորացվածը ստորացնում է իրենից կախված անձանց Fri, 30 Oct 2026 17:45:45 +0400 Նախորդ…

47 րոպե ago

Թրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքները

Թրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքները Fri, 30 Oct 2026 17:30:29 +0400…

1 ժամ ago