Միջամտե՞լ են արդյոք Իսրայելի ընտրություններին․ Անկարան հերքում է
Fri, 30 Oct 2026 18:00:04 +0400
Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Անկարան կատեգորիկ կերպով հերքում է Իսրայելի իշխանությունների կողմից հնչեցված մեղադրանքներն առ այն, որ Թուրքիան միջամտել է Իսրայելում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես փոխանցում է Anadolu լրատվական գործակալությունը, թուրքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը այդ մասին որակվել է որպես նախապես ծրագրված ապատեղեկատվական արշավ, որի նպատակը Թել-Ավիվում ներքաղաքական ճգնաժամից ուշադրության շեղումն է։
Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ին։ Մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է, սկսած 1999 թվականից։ Քվեաթերթիկների 97,3 տոկոսի հաշվարկների արդյունքում՝ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կոալիցիան 120 մանդատից ստանում է 53 մանդատ։