Անդրադարձ՝ խաղաղության գործընթացին և TRIPP նախագծին․ հանդիպում Կանադայի դեսպանի հետ

Անդրադարձ՝ խաղաղության գործընթացին և TRIPP նախագծին․ հանդիպում Կանադայի դեսպանի հետ

Fri, 30 Oct 2026 18:02:47 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերը:

Այսօր Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և պատգամավորներ Լիանա Մանուկյանը, Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Մխիթարյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանի հետ։ Հանդիպման սկզբում Նարեկ Կարապետյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների զարգացման, տնտեսական համագործակցության ընդլայնման և ներդրումային հնարավորությունների հարցերը։

Անդրադարձ է կատարվել խաղաղության գործընթացին և TRIPP նախագծին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն ընդգծել են, որ Ադրբեջանի կողմից նորանոր պահանջների առաջադրումն ու բանակցային գործընթացի ձգձգումը խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Տարածաշրջանային ցանկացած նախաձեռնություն պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և պետական շահերի պաշտպանության վրա։

Խմբակցության ներկայացուցիչներն առանձնահատուկ մտահոգություն են հայտնել Հայաստանում ժողովրդավարական արժեքների նահանջի, ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումների և քաղաքական քննադատությանն ի պատասխան քրեական հետապնդումների կիրառման առնչությամբ։ Անդրադարձել են նաև Ազգային ժողովում տեղի ունեցած բռնության միջադեպին՝ անընդունելի համարելով իշխանության ներկայացուցիչների այն արձագանքները, որոնք կարող են ընկալվել որպես բռնության արդարացում կամ խրախուսում։

Ընդգծել են, որ ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն ընտրություններ, այլև խոսքի ազատություն, քաղաքական բազմակարծություն, մարդու իրավունքների պաշտպանություն և օրենքի գերակայություն։
Քննարկված հարցերի շուրջ խմբակցության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու տեսլականը՝ մասնավորապես անդրադառնալով տարածաշրջանային խաղաղությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Հետաքրքրությամբ լսել են նաև կանադացի գործընկերների տեսակետներն ու առաջարկները՝ կարևորելով կառուցողական երկխոսությունն ու կարծիքների փոխանակումը։

Հատուկ ընդգծվել է հայ-կանադական երկխոսության և համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ ի շահ Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացման և միջազգային դիրքերի ամրապնդման։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանությունը փորձում է բառերի իմաստը փոխել․ պահանջը պահանջ չէ, խաղաղությունն արդեն հաստատված է

Իշխանությունը փորձում է բառերի իմաստը փոխել․ պահանջը պահանջ չէ, խաղաղությունն արդեն հաստատված է Fri, 30…

12 րոպե ago

Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական կտա

Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական կտա Fri, 30 Oct 2026 19:00:29 +0400 Եվրոպական Կենտրոնական բանկի…

27 րոպե ago

Ներկայացրել ենք «Համերաշխ խորհրդարան» ունենալու հայկական փորձը․ Նարեկ Կարապետյան

Ներկայացրել ենք «Համերաշխ խորհրդարան» ունենալու հայկական փորձը․ Նարեկ Կարապետյան Fri, 30 Oct 2026 18:58:54 +0400…

29 րոպե ago

Փաշինյանի հայտարարությունները կարող են հանգեցնել ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի

Փաշինյանի հայտարարությունները կարող են հանգեցնել ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի Fri, 30 Oct 2026 18:54:15 +0400 Փաշինյանի…

34 րոպե ago

Ինչո՞վ է վտանգավոր Արարատ Միրզոյանի առաջարկը, ի՞նչ պայմանով կարելի է համաձայնել

Ինչո՞վ է վտանգավոր Արարատ Միրզոյանի առաջարկը, ի՞նչ պայմանով կարելի է համաձայնել Fri, 30 Oct 2026…

43 րոպե ago

Ֆուտբոլային հայտնի ակումբները նոր ստադիոն կունենան

Ֆուտբոլային հայտնի ակումբները նոր ստադիոն կունենան Fri, 30 Oct 2026 18:30:49 +0400 Իտալական «Ինտեր» եւ…

57 րոպե ago