Ֆուտբոլային հայտնի ակումբները նոր ստադիոն կունենան
Fri, 30 Oct 2026 18:30:49 +0400
Իտալական «Ինտեր» եւ «Միլան» ֆուտբոլային ակումբները կունենան նոր ստադիոն, որը կփոխարինի «Սան Սիրոյին»։ Այն կկոչվի «Ստադիում Ջեներելի»։ Բացումը նախատեսվում է կատարել 2031/32 մրցաշրջանի ժամանակ։ Այս մասին հայտնում է իտալական La Gazzetta dello Sport պարբերականը։
Համաձայն հաղորդման, ստադիոնի անվանման իրավունքը ձեռք է բերել «Assicurazioni Generali» ապահովագրական ընկերությունը։ Համաձայնագիրը կնքված է քսանհինգ տարով եւ երկու ակումբներին կապահովի 650 միլիոն եվրոյի հավելյալ եկամուտ, որը տարեկան ստացվում է 26 միլիոն։ Եվրաակումբային հանդիպումների ժամանակ սակայն, ստադիոնը կանվանվի «Միլանո ստադիում»։ Նոր ստադիոնը կունենա 71,5 հազար տեղ։ Կառուցումը նախատեսվում է սկսել 28 թվականին։