Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Ֆուտբոլային հայտնի ակումբները նոր ստադիոն կունենան

Ֆուտբոլային հայտնի ակումբները նոր ստադիոն կունենան

Fri, 30 Oct 2026 18:30:49 +0400


Իտալական «Ինտեր» եւ «Միլան» ֆուտբոլային ակումբները կունենան նոր ստադիոն, որը կփոխարինի «Սան Սիրոյին»։ Այն կկոչվի «Ստադիում Ջեներելի»։ Բացումը նախատեսվում է կատարել 2031/32 մրցաշրջանի ժամանակ։ Այս մասին հայտնում է իտալական La Gazzetta dello Sport պարբերականը։

Համաձայն հաղորդման, ստադիոնի անվանման իրավունքը ձեռք է բերել «Assicurazioni Generali» ապահովագրական ընկերությունը։ Համաձայնագիրը կնքված է քսանհինգ տարով եւ երկու ակումբներին կապահովի 650 միլիոն եվրոյի հավելյալ եկամուտ, որը տարեկան ստացվում է 26 միլիոն։ Եվրաակումբային հանդիպումների ժամանակ սակայն, ստադիոնը կանվանվի «Միլանո ստադիում»։ Նոր ստադիոնը կունենա 71,5 հազար տեղ։ Կառուցումը նախատեսվում է սկսել 28 թվականին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեք կենդանակերպի նշան մարտի 30-ից հնարավորություն կունենան փոխել իրենց կյանքը

Երեք կենդանակերպի նշան մարտի 30-ից հնարավորություն կունենան փոխել իրենց կյանքը Sun, 29 Mar 2026 16:00:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով