Ուժի մեջ են մտնում նոր կարգավորումները

Ուժի մեջ են մտնում նոր կարգավորումները

Sat, 31 Oct 2026 09:30:43 +0400


Նոյեմբերի 1-ից փոխվում են կացության կարգավիճակների տեսակները, տրամադրման հիմքերն ու դիմումների քննարկման ընթացակարգերը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Մասնավորապես՝

Կգործեն կացության ժամանակավոր և մշտական կարգավիճակների տեսակները։ Հատուկ կացության կարգավիճակն այլևս չի տրամադրվի՝ պահպանելով նախկինում այն ստացած անձանց համար նախատեսված անցումային երաշխիքները։

Ժամանակավոր կարգավիճակը կտրվի մինչև մեկ տարի, մշտականը՝ հինգ տարի ժամկետով։

Ազգությամբ հայ լինելը կմնա մշտական կացության կարգավիճակ ստանալու առանձին հիմք։

Մշտական կարգավիճակի այլ հիմքեր են Հայաստանում ներդրում կատարելը, Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցելը, ինչպես նաև ընտանեկան կապերը կամ ձեռնարկատիրական գործունեությունը՝ օրենքով սահմանված լրացուցիչ պայմաններով։

Դիմումների ներկայացումն ու վարույթները կիրականացվեն միասնական էլեկտրոնային հարթակով։

Որոշումները կկայացվեն դիմումը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում։ Բացառիկ ծառայությունների հիմքով մշտական կարգավիճակը կտրամադրվի վարչապետի որոշմամբ։

Ինչպե՞ս կկազմակերպվի դիմելու և փաստաթուղթ ստանալու գործընթացը

Ազգությամբ հայ լինելու հիմքով դիմողը նախ կգրանցվի հարթակում և կներկայացնի փաստաթղթերը։ Դրանց ամբողջականությունն ու համապատասխանությունը նախնական ուսումնասիրությամբ հաստատվելուց հետո կհերթագրվի՝ դիմումն անձամբ ներկայացնելու համար։

Փաստաթղթերի լրացման մասին դիմողը կծանուցվի հարթակով։ Ծանուցմամբ պահանջվող գործողությունները հնգօրյա ժամկետում չկատարելու դեպքում վարույթն ինքնաշխատ կկասեցվի։

Կացության քարտն ու բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքն անձը կստանա անձամբ՝ տրամադրելով մատնահետքերն ու ստորագրության էլեկտրոնային օրինակը։ Մինչև 16 տարեկանների փաստաթուղթը կստանա ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։

Վարույթի ընթացքում օրինական գտնվելու կամ բնակվելու ժամկետը լրանալու դեպքում անձի գտնվելը Հայաստանում կհամարվի օրինական՝ մինչև վարույթի ավարտն ու որոշման կայացումը։

Տվյալների պաշտպանություն և պարտավորություններ

Անձնական տվյալներին պետական մարմինների հասանելիությունը կսահմանափակվի նրանց գործառույթներով։

Օտարերկրացին կունենա օրինական բնակությունը հավաստող միայն մեկ կարգավիճակ։

Հայաստանից 183 օր և ավելի բացակայելու մասին անհրաժեշտ կլինի հարթակով ծանուցել այդ ժամկետը լրանալուց հետո առավելագույնը 10 օրվա ընթացքում։ Պահանջը չի տարածվի ներդրման կամ բացառիկ ծառայությունների հիմքով մշտական կարգավիճակ ունեցողների վրա։

Ի՞նչ է նախատեսվում նախկինում դիմած և գործող կարգավիճակ ունեցող անձանց համար

Մինչև նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումները կքննարկվեն նախկին կարգավորումներով։

Հատուկ կացության կարգավիճակ ստացած անձինք մինչև դրա ժամկետի ավարտը կպահպանեն դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները։

Նախկինում մեկից ավելի կարգավիճակ և հավաստող փաստաթղթեր ունեցողները կկարողանան դրանք օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։

Կարգավորումներով նախատեսվում է նաև աշխատելու համար աշխատանքի վիզայի առկայություն»,- ասվում է հաղորդագրությունում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

2 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

2 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

2 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

3 ժամ ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

3 ժամ ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

3 ժամ ago