Իրանական հակամարտությունը չի ձգձգվի․ համոզված է Վենսը
Sat, 31 Oct 2026 12:30:44 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա, որպեսզի Իրանի հետ հակամարտությունը վերածվի ձգձգվող պատերազմի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Խոստանում եմ, որ Դոնալդ Թրամփը թույլ չի տա, որ Իրանի հետ հակամարտությունը դառնա անվերջանալի պատերազմ»,- ասել է Վենսը Fox News-ի եթերում։ Նշենք, որ ներկայումս ակտիվորեն քննարկվում է Իրանի դեմ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողությունների վերսկսման հարցը։