Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում

Sat, 31 Oct 2026 15:00:34 +0400


Հոկտեմբերի 29-ին Բաքվում Թուրքիայի դեսպանատանը Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը Ադրբեջանը ներկայացրել է թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։ Նախկինում նման միջոցառումներին Բաքուն ներկայացնում էր Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Ներկայացվածության մակարդակի այս փոփոխությունը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին։ Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները, սակայն, նշում են, որ նման քայլի առաջինը դիմել է Անկարան։

Մասնավորապես, Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ մայիսի 28-ին՝ Ադրբեջանի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ, Թուրքիան ներկայացրել է ոչ թե խորհրդարանի խոսնակը կամ փոխնախագահը, ինչպես ընդունված էր նախկինում, այլ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Ադրբեջանական լրատվամիջոցների գնահատմամբ՝ Բաքուն պարզապես կիրառել է դիվանագիտության մեջ ընդունված փոխադարձության սկզբունքը։

Բաքվի դժգոհությունը, սակայն, կապված է նաև մեկ այլ դրվագի հետ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ խորհրդանշական նշանակություն ունեցող օբյեկտները լուսավորել Ադրբեջանի պետական դրոշի գույներով։ Նախկինում նման խնդրանքները, ըստ ադրբեջանական կողմի, բավարարվել են։ Մերժման պատճառը հայտնի չէ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հարց են բարձրացնում, թե ինչու են նույնիսկ հարգանքի խորհրդանշական դրսևորումները դառնում դիվանագիտական տարաձայնությունների առարկա, եթե Անկարան առանձնահատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին։

Միաժամանակ, հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսի 53 պատգամավորներ ծաղիկներ են խոնարհել Բաքվում՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանին։ Ադրբեջանական հրապարակումներում ընդգծվում է, որ Աթաթուրքին և թուրք ժողովրդին հարգանքի տուրք մատուցելը չի նշանակում անվերապահորեն հավանություն տալ Անկարայի ներկայիս որոշումներին։

Երկու երկրների հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանն անցած ամիս արգելել է դպրոցներում գլխաշոր կրելը։ Այդ որոշումը Թուրքիայում բողոքի ալիք և քննադատություն է առաջացրել։ Հոկտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ էր արել նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, որը քննադատել էր այդ արգելքը։ Այդ քայլը դիտարկվել էր որպես լարվածությունը մեղմելու փորձ։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինքնաթիռի կործանման պատճառով զոհեր կան ԱՄՆ-ում

Ինքնաթիռի կործանման պատճառով զոհեր կան ԱՄՆ-ում Mon, 02 Nov 2026 10:00:18 +0400 Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ…

22 րոպե ago

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին Mon, 02 Nov 2026 09:35:08 +0400…

47 րոպե ago

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում Mon, 02 Nov 2026 09:15:29 +0400 Ազատ ոճի…

1 ժամ ago

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

11 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

11 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

11 ժամ ago