11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

Sat, 31 Oct 2026 23:46:53 +0400


«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի կողմից մեկնարկած «Ներառական հանրային վերահսկողություն» նախաձեռնության շրջանակներում կաթնամթերքի շուկայում ուսումնասիրություն է իրականացվել։ Այս մասին տեղեկացնում է ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Ուսումնասիրության շրջանակներում նմուշառումներ են իրականացվել 11 կաթնամթերք արտադրող ընկերությունների արտադրատեսակներից։ Նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության՝ միջազգային հավատարմագրում ունեցող երեք լաբորատորիաներ՝ ՍԱՏՄ կազմում գործող «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ, «Էֆ Դի Էյ լաբորատորիա» ՍՊԸ և «Ստանդարտ Դիալոգ լաբորատորիա» ՍՊԸ։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում մի շարք արտադրատեսակներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։

Մասնավորապես՝ «Աշտարակ կաթ» ընկերության 3,2 տոկոս յուղայնությամբ կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ)։ Նույն ցուցանիշով շեղումներ են արձանագրվել նաև «Երեմյան Փրոդաքթս» ընկերության 25 տոկոս յուղայնությամբ, «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ի 20 տոկոս յուղայնությամբ և «Բոնիլատ» ՍՊԸ-ի 17 տոկոս յուղայնությամբ թթվասերներում։ ԱՑԽՄ է հայտնաբերվել նաև մի շարք ընկերությունների կաթնաշոռներում։ Խոսքը «Թամարա և Անի», «Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Երեմյան Փրոդաքթս», «Միլկին», «Բոնիլատ», «Բիոկաթ», «Չանախ» և «Արզնի կաթնամթերք» ընկերությունների արտադրանքի մասին է։

Բացի այդ, կաթնաշոռերի հետազոտությամբ շեղումներ են հայտնաբերվել նաև խմորասնկեր/բորբոսասնկեր և կաթնաթթվային մանրէներ ցուցանիշներով։ Խմորասնկեր/բորբոսասնկեր ցուցանիշով անհամապատասխանություններ են արձանագրվել «Բոնիլատ», «Թամարա և Անի», «Արզնի կաթնամթերք», «Չանախ», «Մարիլա» և «Բիոկաթ» ընկերությունների կաթնաշոռներում։ Իսկ կաթնաթթվային մանրէների ցուցանիշով շեղումներ են հայտնաբերվել «Մարիաննա», «Չանախ», «Մարիլա» և «Միլկին» ընկերությունների կաթնաշոռներում։​

Ուսումնասիրության արդյունքում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել նաև «Իգիթ» ՍՊԸ-ի արտադրած՝ 240 գրամանոց փայտիկներով չեչիլ պանրում։

Այսպիսով, լաբորատոր հետազոտությունների արդյունքներով անհամապատասխանություններ են արձանագրվել կաթի, թթվասերի, կաթնաշոռի և պանրի մի շարք նմուշներում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հերթական ֆինանսական հատկացումն է կատարվել Ուկրաինային

Հերթական ֆինանսական հատկացումն է կատարվել Ուկրաինային Thu, 05 Nov 2026 21:00:35 +0400 ԵՄ-ն հերթական ֆինանսական…

2 րոպե ago

Եւս 2 ամսով երկարացրել են կալանքը

Եւս 2 ամսով երկարացրել են կալանքը Thu, 05 Nov 2026 20:45:14 +0400 Մեր տեղեկություններով՝ ՀՀ…

18 րոպե ago

Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտեց

Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտեց Thu, 05 Nov 2026 20:30:38 +0400 Աշխարհահռչակ պորտուգալացի ֆուտբոլիստ, սաուդական «Ալ-Նասեր»…

32 րոպե ago

Վճարում ենք այս պայքարում հայ և Հայաստան ունենալու համար․ Աշոտյանն իր աջակցությունն է հայտնել

Վճարում ենք այս պայքարում հայ և Հայաստան ունենալու համար․ Աշոտյանն իր աջակցությունն է հայտնել Thu,…

40 րոպե ago

Ովքեր են Սինանյանի հանձնակատարները, ինչով են նրանք զբաղված

Այսօր կառավարությունում էին հավաքվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու տարբեր երկրներում Հայաստանի կողմից…

48 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում․ Զախարովա

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում․ Զախարովա Thu, 05 Nov 2026 20:04:34…

58 րոպե ago