Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ

Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ

Tue, 03 Nov 2026 11:01:00 +0400


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«2026 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Երևան, Հայկ Գյուլիքևխյան փողոց 20, Նոր Նորքի 4-րդ զանգված) տեղի կունենա հերթական դատական նիստը՝ հիմնազուրկ մեղադրանքներով հարուցված քրեական գործի շրջանակում, որով անցնում են “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Սեդրակ Առուստամյանը, Արթուր Դալլաքյանը և մի խումբ այլ անձինք։

Դատական նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։

Մենք համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանն ու այս գործով որպես մեղադրյալներ ներգրավված մյուս անձինք քաղաքական հետապնդման թիրախ են հանդիսանում։ Մեր համոզմամբ՝ այս իրողությունը որևէ լրացուցիչ ապացույցի կարիք չունի։

Մի կողմ թողնելով ապօրինի հետապնդման հուզական կողմը՝ անհրաժեշտ է արձանագրել մեկ սկզբունքային իրավական հանգամանք։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան։ Հետևաբար, Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն։

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ մենք ակնկալում ենք, որ դատարանը կկայացնի հավասարակշռված, արդար և օրինական որոշում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինելով այլ տարբերակով։ Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամբողջ թիմը՝ իր տարածքային կառույցների ներկայացուցիների և տասնյակ հազարավոր համակիրների հետ միասին հետամուտ է լինելու, որպեսզի արդարությունը հաղթանակ տոնի։ Մեր պայքարն աննկուն է»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եւս 2 ամսով երկարացրել են կալանքը

Եւս 2 ամսով երկարացրել են կալանքը Thu, 05 Nov 2026 20:45:14 +0400 Մեր տեղեկություններով՝ ՀՀ…

10 րոպե ago

Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտեց

Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտեց Thu, 05 Nov 2026 20:30:38 +0400 Աշխարհահռչակ պորտուգալացի ֆուտբոլիստ, սաուդական «Ալ-Նասեր»…

25 րոպե ago

Վճարում ենք այս պայքարում հայ և Հայաստան ունենալու համար․ Աշոտյանն իր աջակցությունն է հայտնել

Վճարում ենք այս պայքարում հայ և Հայաստան ունենալու համար․ Աշոտյանն իր աջակցությունն է հայտնել Thu,…

32 րոպե ago

Ովքեր են Սինանյանի հանձնակատարները, ինչով են նրանք զբաղված

Այսօր կառավարությունում էին հավաքվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու տարբեր երկրներում Հայաստանի կողմից…

40 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում․ Զախարովա

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում․ Զախարովա Thu, 05 Nov 2026 20:04:34…

51 րոպե ago

Չորս տարի դատ գնաց, պիտի որոշեին վնասի չափը, կարծես ցուցափեղկ էր կոտրվել. Տիգրան Արզումանյան

Չորս տարի դատ գնաց, պիտի որոշեին վնասի չափը, կարծես ցուցափեղկ էր կոտրվել. Տիգրան Արզումանյան Thu,…

55 րոպե ago