«Կալանավորված Հայաստան»․ ինչ է կատարվում երկրում քաղաքական ազատությունների հետ

«Կալանավորված Հայաստան»․ ինչ է կատարվում երկրում քաղաքական ազատությունների հետ

Tue, 03 Nov 2026 17:50:13 +0400


«Կալանավորված Հայաստան» խորագիրն արտացոլում է երկրում ձևավորված քաղաքական և իրավական իրավիճակը։ Այսօր ազատությունից զրկված են ոչ միայն կոնկրետ անձինք՝ հոգևորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, այլև սահմանափակված են հասարակական ազատությունները, այլակարծության հնարավորությունն ու քաղաքական մրցակցության բնականոն ընթացքը։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի նախաձեռնությամբ կազմակերպված «Կալանավորված Հայաստան» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում։

Վարդանյանի գնահատմամբ՝ Հայաստանում անձանց կալանավորումը վերածվել է սովորական պրակտիկայի, իսկ ազատությունից զրկելու միջոցը իշխանությունների կողմից կիրառվում է որպես հարմար գործիք։

Նա ընդգծել է, որ քրեադատավարական օրենսդրությամբ կալանքը նախատեսված է որպես բացառիկ խափանման միջոց և որևէ պարագայում չպետք է վերածվի պատժի կամ օգտագործվի քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնելու և հանրության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով։

Նախկին պատգամավորը նաև ուշադրություն է հրավիրել քրեական հետապնդումների և քաղաքական զարգացումների ժամանակային համընկնումների վրա՝ նշելով, որ նման հանգամանքները հանրության շրջանում կարող են հարցեր առաջացնել իրավապահ համակարգի անաչառության վերաբերյալ։

Որպես օրինակ՝ Վարդանյանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործին, որի խափանման միջոցի հարցը քննարկվելու է առաջիկա օրը։ Նրա խոսքով՝ հուլիսին Ծառուկյանի բնակարանում և նրա հետ առնչվող մի շարք հասցեներում խուզարկություններ են իրականացվել, սեպտեմբերին նա կալանավորվել է, ապա կալանքի ժամկետը երկարաձգվել է։ Հետագայում նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։

Վարդանյանը կասկածի տակ է դրել իրականացված գործողությունների ծավալի և երկարատև կալանքի անհրաժեշտության հիմնավորվածությունը՝ ընդգծելով, որ խնդիրը չի սահմանափակվում միայն Ծառուկյանի գործով։ Նրա դիտարկմամբ՝ տարբեր քաղբանտարկյալների նկատմամբ կիրառված կալանքի կամ հետագայում տնային կալանքի անցնելու հանգամանքները նույնպես չեն վերացնում այդ որոշումների հիմնավորվածության վերաբերյալ հարցերը։

Ամփոփելով իր խոսքը՝ Էլինար Վարդանյանը շեշտել է, որ «կալանավորված Հայաստանի» խնդիրը միայն ընդդիմության մտահոգությունը չէ։ Նրա համոզմամբ՝ երբ իշխանությունը քաղաքական հակառակորդներին դիտարկում է որպես թշնամի, իսկ քննադատական դիրքորոշումները՝ որպես վտանգ, առաջանում է ժողովրդավարական ինստիտուտների աստիճանական թուլացման խնդիր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը Thu, 26 Nov 2026 23:55:25…

4 ժամ ago

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով Thu, 26 Nov 2026…

4 ժամ ago

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ Thu, 26 Nov 2026 23:30:48 +0400 Ամերիկացի…

4 ժամ ago

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին»

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին» Thu, 26 Nov 2026…

4 ժամ ago

Ո՞ւմ է աջակցում

Ո՞ւմ է աջակցում Thu, 26 Nov 2026 23:16:12 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Երևանի…

4 ժամ ago

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում Thu, 26 Nov 2026 23:08:15 +0400 Հնդկաստանի կառավարությունը…

4 ժամ ago