«Հրապարակ»․ Ադրբեջանի առաջ կքած ուժն իրավունք չունի Սահմանադրություն փոխելու

«Հրապարակ»․ Ադրբեջանի առաջ կքած ուժն իրավունք չունի Սահմանադրություն փոխելու

Wed, 04 Nov 2026 09:15:29 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն է:

– Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը մարտահրավեր է նետում: Օրերս նա հայտարարել է, որ կառավարությունն ընդդիմադիրների դեմ փողոցային շարժում է նախաձեռնելու, իսկ կառավարության անդամները ղեկավարելու են այդ շարժումը: Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ նա ցանկանում է շանտաժի դիմել եւ ընդդիմության համաձայնությունը ստանալ` Սահմանադրությունը փոխելու հարցում, քանի որ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն եւ չի կարողացել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում 50 + տոկոս ձայն ստանալ: Դուք՝ որպես կուսակցության ղեկավար, ի՞նչ կարծիք ունեք այս հայտարարության մասին:

– Դա քաղաքական տեխնոլոգիա է: Այն ընդհանուր ալիքը, որ կարող է իշխանությունների դեմ բարձրանալ, Փաշինյանը փորձում է կանխել եւ դրա անունը դնել, թե իբր հասարակությունը համախմբվում է կառավարության շուրջ, բայց դա այդպես չէ: Դա ընդամենը քաղաքական հնարք է: Իշխանությունը բոլոր անջրպետները հատում է եւ սահմանադրական փոփոխությունների համար փորձում է գնդակը տեղափոխել քաղաքական նվազ հնարավորություններ ունեցող կողմի ուղղությամբ, իսկ դա ընդդիմությունն է: Ներկայիս իրավիճակում ազգային ուժերը, որոնք իրապես ընդդիմություն են, ունեն բազմաթիվ ռեսուրսային խնդիրներ եւ չեն կարողանում այդ սահմանափակ ռեսուրսներով հակադրվել պետական ողջ ներուժն իր ձեռքն առած քաղաքական ուժին: Այդ է պատճառը, որ տարատեսակ հերյուրանքներ, կեղծ տեղեկություններ են տարածում նման ուժերի հասցեին: Իշխանությունը փորձում է քաղաքական դաշտը զավթել:

– Սահմանադրությունը փոխելու հարցում իշխանությունները փողոց գեներացնելով ի՞նչ արդյունքի կարող են հասնել, կարո՞ղ են ընդդիմությանը քաշել, տանել իրենց կողմ:

– Անկեղծ ասած, չգիտեմ, գուցե նման շանտաժներով կարողանան ընդդիմությանն էլ իրենց կողմ քաշել, պառլամենտական ընդդիմությունը բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս այս իմաստով: Շնորհապետական կուսակցությունը պնդում է, որ եթե Հայաստանում կգտնվեն այնպիսի քաղաքական ուժեր, քաղաքական-հասարակական գործիչներ, ովքեր կսատարեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սահմանադրական փոփոխությունների հարցում, ապա նմաններին մենք կդիտարկենք օրվա իշխանությունների քաղաքական հետեւանքների պատասխանատվությունը կիսող ուժեր` բոլոր հետեւանքներով հանդերձ: Սա հստակ մեսիջ է խորհրդարանական ընդդիմությանը, որպեսզի հանկարծ ու հանկարծ տուրք չտան իշխանություններին: Մեր գլխավոր մեսիջը հայ հանրությանը հետեւյալն է. կարեւոր չեն Սահմանադրության բովանդակության խնդրահարույց կողմերը, ներկայիս Սահմանադրությունը մենք եւս համարում ենք փոփոխման ենթակա, այստեղ էականն այն է, թե դա ով պետք է փոխի եւ ինչպես պետք է փոխի: Ձախողված բանակցություններ վարած ու պատերազմում պարտություն բերած ուժը, որն Ադրբեջանի առաջ կքած է, իրավունք չունի Սահմանադրություն փոխելու: Լիարժեք մաքուր, նոր ուժ եթե գա իշխանության, այդ ուժը միայն կարող է ժողովրդին նոր սահմանադրություն առաջարկել: Շանտաժներից ու տարատեսակ ճնշումներից չպետք է վախենա սահմանադրություն փոխող ուժը: Այնպիսի ուժ դա կարող է լինել, որի դեմ չկա կոմպրոմատների բազա: Պատերազմում պարտված ուժը, որը շանտաժների տակ է, չի կարող անաչառ սահմանադրություն գրել:

– Օրինակ, Դուք ի՞նչ կփոխեիք գործող սահմանադրության մեջ: Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարը կողմ է ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններին, բավական է, որպեսզի գիտակից մարդիկ դեմ լինեն այդ փոփոխությանը:

– Այո, ճիշտ եք, բայց իշխանության ձեռքին մաս եւ սոցիալմեդիայի տեսքով բազմաթիվ լծակներ կան: Դրա վառ օրինակը ՏԻՄ ընտրությունների արդյունքներն են: Նման արդյունք մեկ էլ Հյուսիսային Կորեայում է արձանագրվում: Դա նշանակում է, որ մարդկանց գիտակցության վրա կարողանում են ազդել տարաբնույթ մանիպուլյացիոն հնարքներով: Ինչ վերաբերում է սահմանադրությունը փոխելուն, ապա ես` որպես գիտության մարդ, 2015 թվականին, երբ առաջարկվում էր այս սահմանադրությունը, բացասական եզրակացություն տվեցի դրան: Պատճառն այն չէր, որ դեմ եմ կառավարման պառլամենտական մոդելին, այլ պարզապես այն կարծիքին էի/եմ, որ այդ սահմանադրությամբ հնարավոր չէ պառլամենտական մոդելի կառավարման անցնել: Այս սահմանադրությամբ իշխանության հավասարության բալանսը խախտված է: Եթե խորանում ենք դրա մեջ, հասկանում ենք, որ այս սահմանադրությունը ոչ թե խորհրդարանական պետություն ձեւավորեց, այլ՝ վարչապետապետություն: Բայց, այնուամենայնիվ, մեր ուժը դեմ է սահմանադրական փոփոխություններին, որոնք առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, ինչու՝ որովհետեւ մենք խիստ կասկածներ ունենք, որ ՔՊ-ն փորձում է թաղել ՀՀ գոյության հիմքերում ընկած փաստաթուղթը` Անկախության հռչակագիրը: Մենք դեմ ենք դրան: Չի կարելի պետությանը զրկել իր անկախության հիմքերից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

51 րոպե ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

1 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

1 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

2 ժամ ago

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ Thu, 05 Nov 2026…

2 ժամ ago