Սկանդալային քննարկում սահմանադրական խորհրդի նիստում

Սկանդալային քննարկում սահմանադրական խորհրդի նիստում

Fri, 06 Nov 2026 12:12:56 +0400


Այսօր տեղի է ունենալու Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Նախորդ նիստը, մեր տեղեկություններով, շատ լարված է անցել, Սահմանադրության նախագծի բովանդակային մասին անդրադարձ գրեթե չի կատարվել։ Նախորդ նիստին առաջին անգամ մասնակցել է նաեւ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հասմիկ Ենգոյանը։

Դա պայմանավորված է քվոտաներով՝ «Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարան անցնելուց հետո Սահմանադրական բարեփոխումների խորհրդում անդամ կարող է ունենալ։ Մեզ հետ զրույցում Հասմիկ Ենգոյանն անդրադառնալով նիստին իր մասնակցությանը, նշեց․ «Մասնակցությունը մեր դեպքում ունի միակ նպատակ՝ մեր դիրքորոշումը ներկայացնելու, առարկությունները բարձրաձայնելու և գործընթացի նկատմամբ, մեր վերաբերմունքն արձանագրելու հնարավորություն։ Մենք դեմ ենք Ադրբեջանի պահանջով սահմանադրության փոփոխությանը և այդ մասին խոսելու ենք բոլոր հնարավոր հարթակներից։ Մասնակցությունը որևէ կերպ չի նշանակում համաձայնություն նոր Սահմանադրության ընդունման կամ հանրաքվեի անցկացման հետ»։ Հարցին՝ այսօր կայանալիք նիստին ինքը մասնակցելո՞ւ է՝ Ենգոյանը պատասխանեց․ «Այսօր չեմ մասնակցելու նիստին, բայց սա չի նշանակում, որ բոյկոտում եմ, այլ պայմանավորված է աշխատանքային զբաղվածությամբ»։

Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում Հասմիկ Ենգոյանը, Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը հարց են բարձրացրել, որ իրենց տրամադրվի նոր Սահմանադրության նախագիծը, սակայն խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ պատրաստ չէ՝ երբ պատրաստ լինի այն ժամանակ էլ կհրապարակեն ու բոլորը կծանոթանան տեքստին։ Ինչից հետո իրավիճակը լարվել է, խորհրդի որոշ անդամներ հայտնել են, որ եթե իրենք՝ լինելով դրա մշակման մեջ մասնակցություն ունեցող մարմին, պետք է հրապարակվելուց հետո ծանոթանան տեքստին, ապա դիմում են գրում ու դուրս գալիս խորհրդից։ Սրբուհի Գալյանն էլ իրավիճակը հանդարտեցնելու համար համաձայնել է մինչ տեքստի հրապարակումը՝ նախ այն ներկայացնել խորհրդի անդամներին եւ հավելել է, որ իրենք ոչ թե Սահմանադրությունը մշակող, այլ խորհրդատվություն տրամադրող մարմին են եւ այդ խորհուրդները Արդարադատության նախարարության կողմից կարող են ընդունվել եւ կարող են մերժվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սկսել են նվազեցնել կենսաթոշակները

Սկսել են նվազեցնել կենսաթոշակները Sun, 08 Nov 2026 17:30:31 +0400 Եվրոպական երկրներում սկսել են վերանայել…

3 րոպե ago

Մենք Ալիևի դիրքորոշմանը դեմ ենք, պետք է մեր դիրքորոշումը ցույց տանք

Մենք Ալիևի դիրքորոշմանը դեմ ենք, պետք է մեր դիրքորոշումը ցույց տանք Sun, 08 Nov 2026…

6 րոպե ago

Ալիևն ասել է՝ պետք չի, գցի ջեբս․․․

Ալիևն ասել է՝ պետք չի, գցի ջեբս․․․ Sun, 08 Nov 2026 17:15:29 +0400 Ադրբեջանը Հայաստանից…

18 րոպե ago

Անակնկալ ժեստ են արել ի պատիվ Ռոնալդուի

Անակնկալ ժեստ են արել ի պատիվ Ռոնալդուի Sun, 08 Nov 2026 17:00:51 +0400 Նիդերլանդական Transavia…

33 րոպե ago

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան Sun, 08 Nov 2026 16:45:15 +0400 ՀՀ ԱԺ «Հայաստան»…

48 րոպե ago

Մենք ենք որոշում մեր երկրի անկախությունը, և ոչ թե Ալիևն է մեր պատվիրատուն․ Նարեկ Կարապետյան

Մենք ենք որոշում մեր երկրի անկախությունը, և ոչ թե Ալիևն է մեր պատվիրատուն․ Նարեկ Կարապետյան…

53 րոպե ago