Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին

Fri, 06 Nov 2026 14:45:25 +0400


Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին նոր բացահայտում է արել։ Տեսեք՝ ինչ է ասում. «Ինչու է Մայր Աթոռը գտնվում Էջմիածնում, իհարկե, ավանդությունն ասում է, որ Մայր Տաճարը կառուցվել է Միածնի իջման վայրում, բայց ես էլ ասում եմ՝ Միածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջներ»։ «Միածինն էլ միամիտ չէր» արտահայտությունը շատ բան է բացում։ Այսինքն՝ էլ ո՞վ չէր միամիտ։ Իհարկե, ինքը՝ Փաշինյանը, որը ոչ թե իջավ, այլ ընկավ հայ ժողովրդի, Հայաստանի գլխին։
Եթե հիշենք Փաշինյանի հայտարարությունները, թե քանի անգամ է ինքը մեռել ու հարություն առել, պետք է ենթադրել, որ նա իրեն նույնացնում է Միածնի հետ, և ասելիքը միանգամայն պարզ կդառնա. ինքը միամիտ չէ, բայց Միածինն էլ միամիտ չէր։ Գիտեր՝ ուր պետք է իջներ։ Ասում է՝ բա ի՞նչ էիք կարծում, պատահակա՞ն էր ընտրել Վաղարշապատը։ Այն ժամանակ մայրաքաղաք էր։ Այսինքն՝ երկնքից իջնելիս էլ, ըստ Փաշինյանի տրամաբանության , Միածինը քաղաքական կողմնորոշում է ունեցել։ Ինքն էլ իր նման միամիտ չէր։

Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու Միածինը չիջավ, ասենք, մի սովորական գյուղում։ Իջավ մայրաքաղաքում, որ հետո ոչ ոք չկարողանա կասկածի տակ դնել տարածքի ռազմավարական նշանակությունը, որը հետագայում պետք է սակարկության առարկա դարձնի Փաշինյանը։

Փաշինյանի հաջորդ բացահայտումն էլ ավելի տպավորիչ է. մինչև 301 թվականը հայ ենք եղել, որովհետև հայ թագավորներ ենք ունեցել։Նա փորձում է Եկեղեցու պատմական նշանակությունը տեղավորել պետականության իր հայեցակարգի մեջ։ Դրա համար ստիպված է նույնիսկ Միածնի իջնելը բացատրել մայրաքաղաքի կարգավիճակով։ Սա արդեն երկնային մակարդակով պետականաշինություն է։ Պարզվում է՝ հայ լինելու համար թագավոր է պետք, ոչ թե հազարամյակների պատմություն, մշակույթ, լեզու և ինքնություն։

Փաշինյանը փորձում է Միածնի՝ Էջմիածին իջնելուն քաղաքական հիմնավորում տալ, մինչդեռ ինքն է պարտավոր քաղաքական հիմնավորում տալ Հայաստանի գլխին իր ոչ թե իջնելու, այլ ընկնելու հանգամանքին։ Հանրային հարց է մնում՝ դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին։

Ինչո՞ւ ընկար Հայաստանի գլխին, ո՞վ գցեց։ Ինչուն արդեն պարզվում է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը Sat, 07 Nov 2026 16:20:32 +0400 Ներկայացվել է…

11 րոպե ago

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին Sat, 07 Nov 2026 16:15:56 +0400 Բրյուսելի մի հրապարակային եւ…

15 րոպե ago

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա Sat, 07 Nov 2026 16:00:49 +0400 ԱՄՆ գաղտնի ծառայությունը…

30 րոպե ago

Քաղբանտարկյալների խախտված իրավունքների վերաբերյալ քննարկում կլինի․ մանրամասներ

Քաղբանտարկյալների խախտված իրավունքների վերաբերյալ քննարկում կլինի․ մանրամասներ Sat, 07 Nov 2026 15:57:08 +0400 Մեր տեղեկություններով՝…

34 րոպե ago

Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները

Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները Sat, 07 Nov 2026 15:45:03 +0400 Աչքիս՝ սրանք նոր…

46 րոպե ago

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան Sat, 07 Nov 2026 15:30:41 +0400 88 տարեկանում մահացել է դերասանուհի…

1 ժամ ago