Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք

Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք

Sat, 07 Nov 2026 13:45:35 +0400


Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք
Երբ հանրությունն իշխանությանն ասում էր՝ եվրոպաները մեզ համար հաց ու ջուր չեն, խելքի եկեք, ձեր գոյության կերը ամուր պահեք, «մեզ ուտում էին»։ Ո՞նց կլինի։ Ասում էիք՝ տեսեք՝ Մարթա Կոսն ինչպես է հայկական ծիրանից ջեմ պատրաստում։ Դա աջակցություն է Հայաստանին։
Ավարտվե՞ց հեքիաթը։ Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք։ Ինչո՞ւ չեք ուտում։
Ավելին, Ալեն Սիմոնյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում Նիկոլ Փաշինյանից մեջբերում է անում. «Մեր վարչապետը մի հատ շատ լավ օրինակ ա բերում, ասում ա՝ երբ ՀՀ-ն, Աստված մի արասցե, չլինի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի որևէ մի խանութից ի՞նչ ապրանք է վերանալու, ո՞նց է ֆրանսիացին նկատելու»։
Ո՞նց չի նկատելու։ Բա Կոսի ջե՞մը, Հոլանդիա տարած ձեր վարդե՞րը։ Այդքան ջանք ու եռանդ ներդրեցիք, որ եվրոպացիները Հայաստանի գոյության մասին իմանան, հիմա պարզվում է՝ ոչ ոք էլ չի նկատելու, եթե Հայաստանը չլինի։

ՀՀ ԱԽՔ-ն ավելի է ծավալվում. «Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած, հայի աչքերի, ծիրանի ու մեր դուդուկի մասի՞ն ա մտածում։ Մենք հիմա գիտե՞նք՝ Աֆրիկայում ով ում հետ ա պատերազմում, մեզ պե՞տք ա իմանալ, բա ինչի՞ ա մեզ թվում՝ ֆրանսիացին, ավստրիացին, իրա դարդը թողած, մտածում հայերի մասին։ Ինչի՞ ենք մենք մեզ տենց խաբել»։

«Ճպուռն ու մրջյունի» նման ձմեռը եկա՞վ։ Ողջ ամառը թռվռում էիք եվրոպաներում, հիմա հիշեցի՞ք, որ ձեզ բանի տեղ դնող չկա։ Հիմա՞ հասկացաք, որ ծիրանի ջեմը ռազմավարական նշանակության ապրանք չէ, իսկ վարդերն էլ անվտանգության երաշխիք չեն։ Ի՞նչ է պատահել։ Ձեր հիմնական կե՞րը կորցրիք։ Ինքներդ ձեզ արդեն հակասո՞ւմ եք։ Փլուզվե՞լ են ձեր խոստումները։ Թե՞ որոշել եք ձեր ձախողած արտաքին քաղաքականության պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա, որովհետև պարզվել է՝ արտաքին բավարար երաշխիքներ չունեք։ Հենց դրա համար էլ մեղադրում եք հանրությանը, որն իբր զբաղվել է «ինքնախաբեությամբ» ու լուրջ հույսեր է կապել եվրոպաների հետ։ Այսինքն՝ դուք տարիներ շարունակ այդ հույսերը վաճառել եք որպես քաղաքական ձեռքբերում, իսկ հիմա, երբ հաշիվ ներկայացնելու ժամանակն է, ժողովրդին եք մեղավոր կարգում։ Դուք էլի պատասխանատվության բեռը ձեր ուսերից փորձում եք հարթ ու աննկատ տեղափոխել ժողովրդի ուսերին։

Ժողովուրդն է մեղավոր, որ հավատացել է եվրոպաներին։ Դուք մեղք չունեք։ Ժողովուրդն է ինքնախաբեությամբ զբաղվել, իսկ դուք ընդամենը այդ ինքնախաբեության քաղաքական սպասարկողներն էիք։

Մինչդեռ քաղաքական պատասխանատվությունը ձերն է։ Դուք եք իշխանություն, դուք եք որոշումներ կայացրել, դուք եք արտաքին քաղաքական կուրսը կառուցել, դուք եք հանրությանը համոզել, թե Հայաստանի փրկության բանալին եվրոպական դռների մոտ է։ Հիմա էլ նույն հանրությանը բացատրում եք, որ ոչ ոք պարտավոր չէ մտածել Հայաստանի մասին։ Նման դեպքում են ասում՝ դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք։

Բայց գուցե այս ամենի տակ շատ ավելի հեռահար հաշվարկ կա՞։ Եվրոպան կամ աշխարհը չեն օգնելու Հայաստանին պարզապես «հայի սիրուն աչքերի» համար։ Եթե Հայաստանի շահը ոչ մեկի համար առաջնահերթություն չէ, ապա ինչո՞ւ եք այդքան համառորեն երկիրը տանում մի ճանապարհով, որի յուրաքանչյուր հաջորդ կանգառը նոր զիջում է։
Էլ ի՞նչ պիտի անի Հայաստանը, էլ ի՞նչ պիտի զիջի, էլ ինչքա՞ն պիտի կախման մեջ ընկնի փլուզվող տանիքներից, մինչև հասկանաք, որ պետության անվտանգությունը ոչ թե ուրիշների բարեհաճության, այլ սեփական պետական շահի պաշտպանության վրա է կառուցվում։

Եվ ամենակարևորը՝ երբ այդ տանիքները հերթով փլուզվեն, դարձյա՞լ ժողովուրդն է մեղավոր լինելու, որ հավատացել է ձեր կառուցած հեքիաթներին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել Sat, 07 Nov 2026 16:30:02 +0400 Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում…

16 րոպե ago

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը Sat, 07 Nov 2026 16:20:32 +0400 Ներկայացվել է…

26 րոպե ago

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին Sat, 07 Nov 2026 16:15:56 +0400 Բրյուսելի մի հրապարակային եւ…

30 րոպե ago

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա Sat, 07 Nov 2026 16:00:49 +0400 ԱՄՆ գաղտնի ծառայությունը…

45 րոպե ago

Քաղբանտարկյալների խախտված իրավունքների վերաբերյալ քննարկում կլինի․ մանրամասներ

Քաղբանտարկյալների խախտված իրավունքների վերաբերյալ քննարկում կլինի․ մանրամասներ Sat, 07 Nov 2026 15:57:08 +0400 Մեր տեղեկություններով՝…

49 րոպե ago

Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները

Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները Sat, 07 Nov 2026 15:45:03 +0400 Աչքիս՝ սրանք նոր…

1 ժամ ago