Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին

Sat, 07 Nov 2026 14:00:16 +0400


ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, հայտարարել է, որ Ուկրաինայի Օլեշկի քաղաքում (որը Ռուսաստանի կողմից օկուպացված է 2022 թվականին) առաքելության շրջանակներում Սպիտակ տանը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպումը նպաստել է նախաձեռնության մասնակիցների միջև վստահության ամրապնդմանը։

«Մեկտեղ հավաքելով Ռուսաստանից և Ուկրաինայից ղեկավար անձանց, ովքեր ինձ հետ աշխատել են Օլեշկիում հրադադարի ապահովման համար, մենք էլ ավելի ենք ամրապնդել մեր կապերն ու վստահությունը», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Մելանիա Թրամփը հինգշաբթի օրը կայացած հանդիպումը անվանել է «պատմական պահ»։ Նա հույս է հայտնել, որ Օլեշկիում մարդասիրական գործողությունը կդառնա «երկարատև խաղաղության» նախապայման։

Ռուսաստանից և Ուկրաինայից երկուական ներկայացուցիչներ հանդիպել են ԱՄՆ առաջին տիկնոջ հետ Սպիտակ տանը։ Մոսկվան ներկայացրել են մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան և նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը։ Կիևը ներկայացրել են Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը և «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

Օլեշկիում և հարակից շրջաններում հրադադարը սկսվել է հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան և ավարտվել նոյեմբերի 1-ի ուշ երեկոյան։ Այն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք էր՝ Մելանյա Թրամփի մասնակցությամբ, որին Մոսկվան և Կիևը անվանել են հրադադարի կազմակերպման գլխավոր միջնորդ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել Sat, 07 Nov 2026 14:45:35 +0400 Իրազեկ աղբյուրից տեղեկացանք,…

10 րոպե ago

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ Sat, 07 Nov 2026 14:30:18…

25 րոպե ago

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400…

40 րոպե ago

Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք

Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք Sat, 07 Nov 2026 13:45:35 +0400 Դե…

1 ժամ ago

Դոնալդ Թրամփի աշխատակազմը նոր ղեկավար կունենա․ ով է նա

Դոնալդ Թրամփի աշխատակազմը նոր ղեկավար կունենա․ ով է նա Sat, 07 Nov 2026 13:30:02 +0400…

1 ժամ ago

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս Sat, 07 Nov 2026 13:15:10…

2 ժամ ago