Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին
Sat, 07 Nov 2026 14:00:16 +0400

ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, հայտարարել է, որ Ուկրաինայի Օլեշկի քաղաքում (որը Ռուսաստանի կողմից օկուպացված է 2022 թվականին) առաքելության շրջանակներում Սպիտակ տանը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպումը նպաստել է նախաձեռնության մասնակիցների միջև վստահության ամրապնդմանը։
«Մեկտեղ հավաքելով Ռուսաստանից և Ուկրաինայից ղեկավար անձանց, ովքեր ինձ հետ աշխատել են Օլեշկիում հրադադարի ապահովման համար, մենք էլ ավելի ենք ամրապնդել մեր կապերն ու վստահությունը», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Մելանիա Թրամփը հինգշաբթի օրը կայացած հանդիպումը անվանել է «պատմական պահ»։ Նա հույս է հայտնել, որ Օլեշկիում մարդասիրական գործողությունը կդառնա «երկարատև խաղաղության» նախապայման։
Ռուսաստանից և Ուկրաինայից երկուական ներկայացուցիչներ հանդիպել են ԱՄՆ առաջին տիկնոջ հետ Սպիտակ տանը։ Մոսկվան ներկայացրել են մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան և նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը։ Կիևը ներկայացրել են Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը և «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Օլեշկիում և հարակից շրջաններում հրադադարը սկսվել է հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան և ավարտվել նոյեմբերի 1-ի ուշ երեկոյան։ Այն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք էր՝ Մելանյա Թրամփի մասնակցությամբ, որին Մոսկվան և Կիևը անվանել են հրադադարի կազմակերպման գլխավոր միջնորդ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր