ԱԲ բաղադրիչով ակնոցի կրումն արգելվել է
Thu, 08 Oct 2026 00:30:22 +0400

Նորվեգական կառավարությունը ժամանակավորապես արգելել է Արհեստական բանականության բաղադրիչ պարունակող ակնոցի կրում հանրային մի շարք վայրերում։ Այս մասին հայտնում է NRK-ն։ Որոշումը կայացվել է մարդկանց անձնական ազատությունն ու մասնավոր կյանքի իրավունքը կողմնակի բոլոր տեսակի միջամտություններից զերծ պահելու համար։
Ստեղծվել է նաեւ հատուկ փորձագիտական խումբ, որը կուսումնասիրի եւ կներկայացնի իր դիտարկումները, կապված այդ երկրում ԱԲ բաղադրիչ պարունակող ակնոցների կրման թույլատրելիության սահմանների հետ։ Առայժմ նման ակնոց կրելն արգելվում է պուրակներում, պարտեզներում, լողափներում, թանգարաններում, զվարճանքի վայրերում, առեւտրի կենտրոններում, մանկական հաստատություններում եւ մանկական միջոցառումների ժամանակ, վերականգնողական հաստատություններում, հանդերձարան եւ լոգասենյակ ունեցող կրթական եւ սպորտային կենտրոններում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր