Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Վանաձորի սպանության փորձի գործով 8 անձի քրեական գործը դատարանում է

Վանաձորի սպանության փորձի գործով 8 անձի քրեական գործը դատարանում է

Mon, 13 Jul 2026 19:15:02 +0400


Դատախազը 2026 թվականի հուլիսի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունեցող 8 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ՝ Ա.Հ.-ն, Հ.Պ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա.Զ.-ն, «Բեսթ» մականունը կրող Ա.Ա.-ն Ս.Դ.-ի, «Վհո» մականունը կրող Վ.Ղ.-ի, «Դոնո» մականունը կրող Է.Հ.-ի և Խ.Մ.-ի հետ ծեծի են ենթարկել «Բգո» մականունը կրող Բ.Ա.-ին, որից հետո՝ 2026 թվականի մարտի 22-ին, Բ.Ա.-ին սպանելու նպատակով Ա.Հ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա.Զ.-ն և «Դոնո» մականունը կրող Է.Հ.-ն դարանակալել են, հետապնդել Բ.Ա.-ի եղբոր վարած ավտոմեքենան, կանգնեցրել այն և փորձել հրազենի գործադրմամբ իրականացնել սպանությունը, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:

Նույն քրեական վարույթով պարզվել է նաև, որ 2026 թվականի ապրիլին, Վանաձորում ձեռքով բարևելու և ձեռքը երկար սեղմելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Ար.Ա.-ի և Ֆ.Պ.-ի միջև: Հարցին լուծում տալու համար Ար.Ա.-ն իր որդու միջոցով դիմել է վերոնշյալ Ա.Հ.-ին և Ս.Դ.-ին:

Ֆ.Պ.-ն, տեղեկանալով վերոնշյալի մասին, իր հերթին դիմել է իր մտերիմ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ Ար.Հ.-ին:

2026 թվականի ապրիլի 23-ին, Ար.Հ.-ի կանչով Ա.Հ.-ն և Ս.Դ.-ն, հանդիպել են Ար.Հ.-ին, Ար.Հ.-ի եղբորորդուն և ևս երկու անձի: Ա.Հ.-ն և Ս.Դ.-ի ընկեր Ժ.Հ.-ն ավտոմեքենան վարել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների ուղղությամբ՝ փորձելով հարվածել և վնասել նրանց, սակայն վերջիններս փախել և մտել են շքամուտք, որից հետո սկսվել է վիճաբանություն և ծեծկռտուք: Վիճաբանության ժամանակ Ա.Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ար.Հ.-ի եղբորորդուն՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս, իսկ Ժ.Հ.-ն ապօրինի կրած ատրճանակով կրակոցներ է արձակել Ար.Հ.-ի և նրա մտերիմների ոտքերի տակ, որից հետո հեռացել են:

Նշված դեպքից հետո վերոնշյալ անձանց միջև առաջացել են լարված և թշնամական հարաբերություններ, ինչի արդյունքում Ս.Դ.-ն, Ա.Զ.-ն, Է.Հ.-ն, Հ.Պ.-ն, Ա.Ա.-ն և Ա.Հ.-ն նախապատրաստել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների սպանությունը: Մասնավորապես՝ լիցքավորել են ապօրինի ձեռք բերված հրազենները, դարանակալել Վանաձոր քաղաքի «Հուշարձան» կոչվող տարածքում, որից հետո նկատել են Ար.Հ.-ի ավտոմեքենային նմանվող ավտոմեքենա, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:

Քննությամբ պարզվել է նաև, որ Ար.Հ.-ն, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ և խախտելով իր նկատմամբ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ընտրված տնային կալանքի պայմանները, մասնակցել է վերոնշյալ գործողություններին և իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել դեպի օդ:

Դատախազն 8 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության փորձի, սպանության նախապատրաստության, խուլիգանության, ապօրինի հրազեն պահելու, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու համար: Բոլոր մեղադրյալների նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև Sun, 12 Jul 2026 17:15:18 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով