Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Բաց նամակ․ Ի՞նչ իրավական և փաստական հիմքերով է ամբողջությամբ կապարակնքվել «Օլիմպավան» մարզասպորտային համալիրը

Բաց նամակ․ Ի՞նչ իրավական և փաստական հիմքերով է ամբողջությամբ կապարակնքվել «Օլիմպավան» մարզասպորտային համալիրը

Mon, 13 Jul 2026 19:04:23 +0400


ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ` Արթուր Պողոսյանին
Հարգելի՛ պարոն Պողոսյան,

Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ քննչական գործողությունների շրջանակում կապարակնքվել (պլոմբվել) է «Օլիմպավան» մարզասպորտային համալիրը, ինչի հետևանքով բազմաթիվ մարզիկներ, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, զրկված են մարզումներն ու մարզական գործընթացը բնականոն շարունակելու հնարավորությունից։
Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նշված գործողություններն իրականացվել են ենթադրյալ տնտեսական հանցագործության հատկանիշների առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Միաժամանակ, հանրության համար անհասկանալի է, թե ինչ իրավական և փաստական անհրաժեշտությամբ է կապարակնքվել ամբողջ մարզահամալիրը, եթե վարույթի նպատակներին հասնելու համար հնարավոր էր կիրառել ավելի համաչափ միջոցներ՝ սահմանափակվելով միայն վարչական մասնաշենքի կամ ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող աշխատասենյակների կապարակնքմամբ (պլոմբմամբ)՝ չխաթարելով մարզահամալիրի հիմնական գործունեությունը։
Քրեական դատավարության ընթացքում կիրառվող միջոցները պետք է համապատասխանեն համաչափության սկզբունքին, իսկ անձանց իրավունքների և օրինական շահերի սահմանափակումը պետք է լինի անհրաժեշտ և նվազագույն՝ քրեական վարույթի նպատակներին հասնելու համար։ Տվյալ դեպքում ողջ մարզահամալիրի գործունեության դադարեցումը հանգեցրել է հարյուրավոր մարզիկների, այդ թվում՝ երեխաների մարզումների ընդհատմանը, ինչը շոշափում է նաև հանրային շահը։
Վերոգրյալից ելնելով՝ խնդրում եմ պարզաբանել.
Ի՞նչ իրավական և փաստական հիմքերով է ամբողջությամբ կապարակնքվել (պլոմբվել) «Օլիմպավան» մարզասպորտային համալիրը։
Ի՞նչ հիմնավորումներով է գնահատվել, որ ամբողջ մարզահամալիրի գործունեության դադարեցումն անհրաժեշտ և համաչափ միջոց է եղել քրեական վարույթի նպատակներին հասնելու համար։
Ինչո՞ւ հնարավոր չի եղել կիրառել ավելի մեղմ և համաչափ միջոց՝ սահմանափակելով միայն այն տարածքների հասանելիությունը, որոնք անմիջականորեն առնչվում են քննության առարկային։
Ե՞րբ է նախատեսվում վերացնել կիրառված սահմանափակումները և վերականգնել մարզահամալիրի բնականոն գործունեությունը։
Հաշվի առնելով խնդրի հանրային կարևորությունը՝ ակնկալում եմ Ձեր սպառիչ, հիմնավորված և հրապարակային պարզաբանումը։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող`
Էդգար Հովհաննիսյան
13.07.2026 թ.

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Որոշել են ազատվել մեկից, որն ունի ակնհայտ ընդդիմադիր դիրքորոշում

«Հրապարակ»․ Որոշել են ազատվել մեկից, որն ունի ակնհայտ ընդդիմադիր դիրքորոշում Thu, 09 Jul 2026 09:15:44 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով