Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

ԵՊՀ-ն որոշել է ուսուցիչներ վերապատրաստել

ԵՊՀ-ն որոշել է ուսուցիչներ վերապատրաստել

Tue, 05 May 2026 21:15:44 +0400


ԵՊՀ-ից տեղեկացանք, որ մայր բուհում «ERASMUS+»-ի «PROVE» նախագծի շրջանակում անցկացնում է ուսուցիչների վերապատրաստում՝ արժեքների և գիտելիքների վրա հիմնված կրթության (VaKE) մոտեցմամբ։

Վերապատրաստման շրջանակում ուսուցիչներին ներկայացվելու է երկընտրանքների (դիլեմաների) քննարկման նոր մոտեցում, որտեղ բացի գիտելիքներից ու հմտություններից՝ կարևորվում է նաև արժեքային բաղադրիչը։ Վերապատրաստմանը մասնակցելու հնարավորություն ունեն հասարակագիտական առարկաներ և լեզուներ դասավանդող ուսուցիչները։ Վերապատրաստումն անցկացվելու է ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի մասնաշենքի PRINTeL լսարանում (603) մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժամը 15։00-18։00-ն։ Վերապատրաստման ավարտին ուսուցիչները կստանան մասնակցության հավաստագիր (եթե մասնակցել են եռօրյա դասընթացին)։ Ծախսերը հոգում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ERASMUS+»-ի «PROVE» նախագիծը։ Տրասնպորտային ծախսերի փոխհատուցում նախատեսված չէ։

Եռօրյա վերապատրաստմանը կարող է մասնակցել մինչև 25 ուսուցիչ (տեղերը լրանալուն պես գրանցումը կփակվի)։

Հ.Գ Արդեն պարզ է, թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում և Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած Մայր բուհում ուսուցիչների հետ ինչ արժեքներից պետք է խոսեն և ինչ են քարոզելու նրանց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու

Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու …