Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի կնոջ այցի մասին․ «Ո՞րն է այս ամենի շահը»

Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի կնոջ այցի մասին․ «Ո՞րն է այս ամենի շահը»

Thu, 13 Aug 2026 19:50:52 +0400


ԱԺ ամբիոնից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը քննադատել է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ անդրադառնալով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Ուկրաինա կատարած այցին։

Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի համար խնդիրը որևէ կողմի անվերապահորեն աջակցելը կամ մյուսին հակադրվելը չէ, սակայն իշխանությունների որոշ քայլեր, իր գնահատմամբ, հարցեր են առաջացնում։

Պատգամավորը հարցադրում է արել, թե ինչ նպատակ է հետապնդում Աննա Հակոբյանի՝ Ուկրաինա այցը հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում և ինչ շահ կարող է ունենալ դրանից Հայաստանը։

Նրա գնահատմամբ՝ նման քաղաքականությունը կարող է երկիրը վերածել տարբեր ուժերի հակասությունների կենտրոնի՝ այն դեպքում, երբ դրանից հիմնական շահը ստանում են արևմտյան պետությունները։

Քոչարյանը նաև պնդել է, որ արտաքին քաղաքական օրակարգի ակտիվացումը կարող է ստվերել Հայաստանի ներքին խնդիրները։ Նա այդ համատեքստում հիշատակել է քաղաքական բանտարկյալների առկայության, իշխանությունների կողմից, իր գնահատմամբ, թույլ տրված ապօրինությունների և ընտրական գործընթացներում արձանագրված խախտումների հարցերը։

Պատգամավորը անդրադարձել է նաև ԲՀԿ-ի մանդատների հետ կապված գործընթացներին՝ դրանք ներկայացնելով որպես իշխանությունների գործողությունների հետևանք։

Քոչարյանի խոսքով՝ ժողովրդավարության մասին խոսույթը միջազգային քաղաքականության մեջ հաճախ կիրառվում է ընտրողաբար՝ տարբեր իրավիճակներում տարբեր չափանիշներով։

Նա նշել է, որ այդ ամենը, իր գնահատմամբ, ներկայացվում է ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության ձևակերպումների ներքո, մինչդեռ իրականում կարող է ունենալ այլ քաղաքական նպատակներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն Thu, 13 Aug 2026 18:45:26 +0400 Եթե Ազգային ժողովը երկրի «դեմքն» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով