Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին

Sat, 07 Nov 2026 16:15:56 +0400


Բրյուսելի մի հրապարակային եւ անթաքույց դեմարշը Նիկոլ Փաշինյանի դեմ չէր ավարտվել, երբ հաջորդեց երկրորդը։ Առաջին դեմարշը Փաշինյանի ցուցամոլության եւ անձեռնհասության մոնումենտալ միջոցառման՝ տապալված COP17-ի ընթացքում էր։ ՔՊ-ական դատարկախոսները շաբաթներ շարունակ ի՞նչ էին ճամարտակում, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից․․․ թե «աշխարհի 190 երկրներից պատվիրակություննե՞ր են ժամանելու Հայաստան», թե «համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն անընդհատ հոլովելու են Հայաստանի անո՞ւնը»։ Նախ՝ եթե նույնիսկ պատվիրակություններ ժամանեին, եւ մի քանի միջազգային լրատվամիջոցով էլ Հայաստանի անունը հնչեր, հետո՞ ինչ․․․

Սակայն արի եւ տես, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից եւ Միջին Ասիայի մի քանի երկրների ղեկավարներից բացի, ոչ մի այլ առաջնորդ Հայաստան չժամանեց։ Ամենից ուշագրավը՝ ԵՄ անդամ ոչ մի երկրի առաջնորդ չժամանեց։ Իսկ Փաշինյանը հազիվ թե քարոզչական փուչիկներ էր փչել եւ տասնյակ միլիոնավոր դոլարներ վատնել նրա համար, որ Երրորդ աշխարհի երկրների երրորդական պաշտոնյաների հյուրընկալի։ ՔՊ-ականների անվերջ դատարկախոսությունից այն տպավորությունն էր, որ եթե ոչ G7 խմբի, ապա գոնե G20 խմբի մի քանի առաջնորդ է ժամանելու։ Մինչդեռ ազդեցիկ երկրներից, հատկապես՝ Արեւմուտքից, չժամանեց ոչ ոք, եւ դա Փաշինյանի տապալումն է ողջ աշխարհի առջեւ։

Էլ ավելի մեծ ձախողում էր COP17-ի միջազգային լուսաբանումը (publicity), ավելի ճիշտ՝ դրա կատարյալ բացակայությունը։ Ինչ խոսք, ՄԱԿ-ը միայն 16 մասնագիտացված գործակալություն ունի, որոնցից յուրաքանչյուրը տարեկան մի քանի համաժողով եւ գագաթնաժողով է գումարում։ Հետեւաբար, եթե այդ միջոցառումներում արտառոց մի զարգացում կամ գերկարեւոր մի ձեռքբերում չլինի, միջազգային լրատվամիջոցները դրանց, որպես կանոն, չեն անդրադառնում։ Սակայն այն ճամարտակությունների խորքին, որ ՔՊ-ականներն էին ԱԺ-ից եւ կառավարությունից տարածում, կարելի էր մտածել, թե մի քանի միջազգային լրատվամիջոցի հետ գոնե պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ վերջիններս ինչ-որ չափով COP17 լուսաբանեն։ Պարզվեց՝ դա էլ չեն արել, միայն դատարկախոսում են։ Եվ եթե COP17-ի օրերին Հայաստանի անունը միջազգային լրատվադաշտում հոլովվեց, ապա լոկ ՔՊ-ական մի լափարոշիկի ելույթից ԱԺ-ում ծայր առած գլադիատորական մարտերի պատճառով։
Արդյունքում, երկու շաբաթ շարունակ միջազգային ասպարեզում եւ լրատվամիջոցներում արձանագրած տապալումներից հետո Փաշինյանը մի վերջին դեմարշ ու նվաստացում էլ նոյեմբերի 3-ին ստացավ։ Իր գեղջկական «շուստրիությամբ», հավանաբար, ենթադրել էր՝ եթե ԵՄ հաստատությունների, երկրների ղեկավարները Հայաստան չժամանեցին, ապա գուցե ինքը մեկնի Բրյուսել եւ այնտեղ հանդիպումների հասնի։ Սակայն դա էլ չկարողացավ։

Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ հուշանվերներ փոխանակելուց այն կողմ, միակ բովանդակային հանդիպումը, որ Փաշինյանին հաջողվեց Բրյուսելում ունենալ, պրն Գերտ Յան Կուպմանի հետ էր, որը Եվրոպական հանձնաժողովում Ընդլայնման եւ հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարն է (Director-General for Neighbourhood and Enlargement Negotiations)։ Դա, իհարկե, կարեւոր ստորաբաժանում է, սակայն իր կարգավիճակով կառավարության աշխատակազմի վարչության մակարդակ է։ Դա այն մակարդակն է, որով Բրյուսելում պատշաճ են համարում Փաշինյանի հետ հարաբերվել եւ խոսել։ Սպանում են ուղղակի։ Հաջորդիվ նույնիսկ Եվրոպական հանձնաժողովում վարչությունների տնօրենները Փաշինյանին չեն ընդունելու, եթե մինչեւ տարեվերջ ԵՄ անդամակցության հայտը չներկայացնի։

Ինչը Փաշինյանի համար ավելի վտանգավոր է, եթե Բրյուսելում Փաշինյանին անթաքույց իջեցնում են վարչության պետերի կողմից ընդունվելու մակարդակի, չի բացառվում, որ զուգահեռ դիտարկում են թեկնածություներ, որոնց կարելի է աջակցել, որպեսզի հասնեն Հայաստանում վարչապետի մակարդակի։ Եվ առաջին թեկնածությունը, որ կարող է դիտարկվել, իհարկե՝ Սամվել Կարապետյանի թեկնածությունն է։ Չի բացառվում՝ Բրյուսելում Փաշինյանի հերթական նվաստացումը եւ այլ թեկնածուների դիտարկումը դեր կատարեցին, որ նման գլխապատառ կերպով, մեկ ամսով Կարապետյանին մեկուսացնեն՝ արտերկրի հետ շփումներն արգելափակելու համար։ Տեսնենք՝ առջեւում ինչ զարգացումներ կլինեն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի Sat, 07 Nov 2026 17:00:49 +0400…

11 րոպե ago

Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը

Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը Sat, 07 Nov 2026 16:44:27 +0400 Հայաստանի գրողների միությունից…

27 րոպե ago

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել

30-ամյա երիտասարդը 8 մարդ է սպանել Sat, 07 Nov 2026 16:30:02 +0400 Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում…

42 րոպե ago

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Ներկայացվել է «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերը Sat, 07 Nov 2026 16:20:32 +0400 Ներկայացվել է…

51 րոպե ago

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա

Հրամայել են սպանել Թրամփին․ ձերբակալված կա Sat, 07 Nov 2026 16:00:49 +0400 ԱՄՆ գաղտնի ծառայությունը…

1 ժամ ago

Քաղբանտարկյալների խախտված իրավունքների վերաբերյալ քննարկում կլինի․ մանրամասներ

Քաղբանտարկյալների խախտված իրավունքների վերաբերյալ քննարկում կլինի․ մանրամասներ Sat, 07 Nov 2026 15:57:08 +0400 Մեր տեղեկություններով՝…

1 ժամ ago