29-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված անձը
Sun, 08 Nov 2026 20:44:57 +0400
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացի կա։Շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։Շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։ ՆԳՆ քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Լեմկինի փողոցում։ Նոյեմբերի 8-ին երիտասարդը մահացել է հիվանդանոցում։
Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող՝ 2001 թվականին ծնված անձին։ Նա ձերբակալվել է։ Մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ.-ն է։ Ձերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։