Ինչ հետևանքներ կարող է թողնել հանրաքվեն

Ինչ հետևանքներ կարող է թողնել հանրաքվեն

Mon, 09 Nov 2026 22:35:40 +0400


Հայաստանում ստեղծված իրավիճակում իրավական հարցերը աստիճանաբար մղվում են երկրորդ պլան, իսկ պետության համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրները ներկայացվում են որպես խաղաղության հասնելու անհրաժեշտ քայլեր։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Արթուր Դանիելյանը։

Նա ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջ քաշած պահանջներին համաձայնելու հնարավոր հետևանքներին՝ մասնավորապես հարց բարձրացնելով, թե ինչ կարող է նշանակել Հայաստանի համար այդ օրակարգով սահմանադրական հանրաքվեի անցկացումը։

Դանիելյանի համոզմամբ՝ մեկ այլ պետության պահանջով սեփական Սահմանադրության փոփոխության կամ վերանայման հարցով հանրաքվե նախաձեռնելն արդեն իսկ կարող է դիտարկվել որպես պետական ինքնիշխանության սահմանափակման դրսևորում։ Նա ընդգծել է, որ նման պայմաններում հնարավոր չէ նախապես կանխատեսել հանրաքվեի արդյունքները, իսկ Հայաստանից, իր գնահատմամբ, ակնկալվում է ընդունել ադրբեջանական կողմի նախընտրած սահմանադրական մոտեցումները՝ հրաժարվելով Անկախության հռչակագրի դրույթներից։

Իրավաբանը ներկայացրել է նաև հանրաքվեի հնարավոր երկու ելքերի հետևանքները։ Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները կողմ քվեարկեն առաջարկվող փոփոխություններին, Հայաստանը կարող է կորցնել իր անկախ պետականության հիմնարար սկզբունքները։ Բացի այդ, նման գործընթացին մասնակցելը, ըստ նրա, կնշանակի անուղղակիորեն ընդունել Ադրբեջանի այն պնդումը, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում։

Մյուս կողմից՝ եթե հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը մերժի առաջարկվող փոփոխությունները, Դանիելյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը կարող է այդ արդյունքն օգտագործել Հայաստանի դեմ՝ պնդելով, թե հայկական կողմը չի ցանկանում խաղաղություն հաստատել և շարունակում է տարածքային հավակնություններ ունենալ։

Իրավաբանի կարծիքով՝ հանրաքվեի երկու հնարավոր արդյունքներն էլ կարող են Հայաստանի համար քաղաքական և իրավական ռիսկեր առաջացնել։ Հետևաբար, նախքան Սահմանադրության դրույթների բովանդակային ու իրավական քննարկմանն անցնելը, անհրաժեշտ է գնահատել ավելի լայն հարցը՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ ընդհանրապես Ադրբեջանի պահանջով հանրաքվեի անցկացմանը համաձայնելը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը

Ինչպես բանանը դրեց ծոցագրպանը Wed, 11 Nov 2026 23:56:52 +0400 Փաշինյանը Թուրքիայից մեկնելուց առաջ հերթական…

3 ժամ ago

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են

Նախկին վարչապետի եղբորը կալանավորել են Wed, 11 Nov 2026 23:55:38 +0400 Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր…

3 ժամ ago

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026…

3 ժամ ago

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026…

3 ժամ ago

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար

1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400 Իսպանիայում Ուբեդա…

3 ժամ ago

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք Wed, 11 Nov 2026…

4 ժամ ago