«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել

«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել

Tue, 10 Nov 2026 08:15:09 +0400


Մեր տեղեկություններով՝ հայտնի պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել՝ 2022 թվականին կատարած վիրահատության առիթով։ Մի կնոջ նկատմամբ կրծքագեղձի էսթետիկ վիրահատությունից հետո պացիենտը առողջական լուրջ բարդություններ է ունեցել եւ դիմել է իրավապահներին։ Վարույթ է հարուցվել եւ մեղադրանք է առաջադրվել բժշկին:

Ըստ մեղադրանքի, բժիշկը հետվիրահատական շրջանում իր պարտականությունները պատշաճ չի կատարել, մասնավորապես, ըստ գործի նյութերի՝ չի մշակել կնոջ վերքերը, չի հեռացրել առաջացած թարախային բորբոքումները, ինչի հետևանքով կնոջ առողջությանը ծանր վնաս է հասցվել։ Բժշկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը։ Փորձեցինք կապ հաստատել Ա. Հովհաննիսյանի հետ՝ այս վարույթի վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու համար, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Այս դեպքով մենք անգամ չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել

«Հրապարակ». Այս դեպքով մենք անգամ չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել Wed, 11 Nov 2026…

11 րոպե ago

«Հրապարակ»․ Անմեղ մարդը բանտում մեծ սթրես է ապրում, երբ գիտի, որ ոչ մի հանցանք չի կատարել

«Հրապարակ»․ Անմեղ մարդը բանտում մեծ սթրես է ապրում, երբ գիտի, որ ոչ մի հանցանք չի…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Ես ի՞նչ կապ ունեմ` մարդը քայլելիս էլ կարող է մահանալ

«Հրապարակ»․ Ես ի՞նչ կապ ունեմ` մարդը քայլելիս էլ կարող է մահանալ Wed, 11 Nov 2026…

41 րոպե ago

«Հրապարակ»․ Մահացել է հանցագործության հետեւանքով

«Հրապարակ»․ Մահացել է հանցագործության հետեւանքով Wed, 11 Nov 2026 09:45:21 +0400 Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն…

1 ժամ ago

13-ամյա աղջկան իջեցրել են ավտոբուսից և մենակ թողել անծանոթ վայրում

13-ամյա աղջկան իջեցրել են ավտոբուսից և մենակ թողել անծանոթ վայրում Wed, 11 Nov 2026 09:32:16…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Կարո՞ղ եմ արձանագրել, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու, որ գնանք հանրաքվեի

«Հրապարակ»․ Կարո՞ղ եմ արձանագրել, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու, որ գնանք հանրաքվեի Wed, 11 Nov…

2 ժամ ago