Տաշած քարը գետնին չմնաց

Տաշած քարը գետնին չմնաց

Wed, 11 Nov 2026 13:15:18 +0400


Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հոկտեմբերի 30-ին որոշել էր իր օգնական Աշխեն Ամիրխանյանին նոյեմբերի 2-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։ Որպես այդ որոշման հիմք՝ նշված է Աշխեն Ամիրխանյանի անձնական դիմումը։ 52-ամյա Աշխեն Ամիրխանյանը, ըստ իր ֆեյսբուքյան էջի տվյալների, նախկինում պաշտոն է զբաղեցրել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում։ Ամիրխանյանին հարցրինք աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառը, պատասխանեց. «Ես չգիտեմ` ով ինչի համար է ազատվում աշխատանքից, երբեք էլ չեմ հետաքրքրվել։ Իսկ քանի որ ղեկավարի օգնականի պաշտոնում իմ առաջադրանքը պատվով հասցրել եմ վերջնակետին եւ սովոր չեմ (առանց աշխատելու) աշխատավարձ ստանալ, տեղափոխվում եմ այն աշխատանքին, որտեղ կարող եմ աշխատավարձ վաստակել։ Այսքանը»։ Բայց մի քանի օրից իմացանք, որ «տաշած քարը գետնին չի մնացել»․ Ամիրխանյանն իր էջում գրել է, որ նոյեմբերի 4-ից աշխատում է որպես Դիլիջանի երկրագիտական թանգարանի եւ պատկերասրահի փոխտնօրեն․ «Նոր եռանդով` նոր աշխատանքային ուղի»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուկրաինան զանգվածային ԱԹՍ հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին

Ուկրաինան զանգվածային ԱԹՍ հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին Wed, 11 Nov 2026 14:00:56 +0400 Աբու…

7 րոպե ago

Նիկոլ, ծնկի եկ, ձեռքդ՝ կրծքիդ

Նիկոլ, ծնկի եկ, ձեռքդ՝ կրծքիդ Wed, 11 Nov 2026 13:50:26 +0400 Ձոնդ` իզուր Նիկո´լ, Ծնկի…

17 րոպե ago

Չնայած վնասվածքին՝ Էդուարդ Սպերցյանը ժամանել է Հայաստան

Չնայած վնասվածքին՝ Էդուարդ Սպերցյանը ժամանել է Հայաստան Wed, 11 Nov 2026 13:45:11 +0400 Հայաստանի ազգային…

22 րոպե ago

Եթե անհրաժեշտություն լինի, ինձ կանչեն քննչական, կգնամ. Նարեկ Բաբայանը` քրեական վարույթի մասին

Եթե անհրաժեշտություն լինի, ինձ կանչեն քննչական, կգնամ. Նարեկ Բաբայանը` քրեական վարույթի մասին Wed, 11 Nov…

35 րոպե ago

Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումը

Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումը Wed, 11 Nov 2026 13:30:47…

37 րոպե ago

Վստահ եմ` մարդկանց անձնական տվյալները օգտագործվելու են, ճնշումներ են լինելու

Վստահ եմ` մարդկանց անձնական տվյալները օգտագործվելու են, ճնշումներ են լինելու Wed, 11 Nov 2026 13:18:47…

49 րոպե ago