Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․

Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․

Thu, 12 Nov 2026 14:15:57 +0400


ՀԱՊԿ-ից հեռացնելու Փաշինյանի խաղաթուղթն այն էր, որ կազմակերպության կանոնադրությամբ անդամ պետությանը հարկադրաբար հեռացնելու ընթացակարգ նախատեսված չէ։ Հեռացնելու համար ՀԱՊԿ-ը պիտի փոխեր կանոնադրությունը։ Փաշինյանն էլ հենց դրա վրա էր խաղում, նույնիսկ սևեռվել էր այդ մտքի վրա․ ՀԱՊԿ-ը չի կարող ինձ հեռացնել, ես մնալու եմ, մինչև հարմար պահը գա։ Բայց ՀԱՊԿ-ը տեխնիկական լուծում գտավ․ Հայաստանին զրկեց ձայնի իրավունքից։

ՌԴ ԱԳ նախարարն էլ բառացի հայտարարեց․ «Если хотят, чтобы мы выгоняли Армению, мы так не будем делать»։ Այսինքն՝ եթե ուզում են, որ Հայաստանը վռնդենք, մենք այդպես չենք անի։

Միայն թե այս հայտարարության մեջ Հայաստանը պետք է կարդալ որպես Փաշինյան։ Որովհետև Ռուսաստանը բազմիցս հիշեցրել է՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը չէ։

Փակագծերը բացենք․ Փաշինյանն ուզում է, որ իրեն վռնդեն ՀԱՊԿ-ից, բայց Ռուսաստանը չի պատրաստվում կատարել նրա այդ ցանկությունը։ Կթողնեն Հայաստանին կազմակերպությունում, բայց Փաշինյանին կզրկեն ձայնից։
Սա էլ, ըստ էության, նշանակում է, որ Ռուսաստանի դռները Հայաստանի առաջ դեռ փակված չեն, իսկ Փաշինյանի առաջ՝ կարող են և փակվել։

Չեմ մեկնաբանի, թե ինչ հետևանքներ կունենա ձայնի իրավունքից զրկելը։ Մի բան, սակայն, ակնհայտ է․ Փաշինյանի միակ քաղաքական խաղաթուղթը ձայնն էր։ Այդ ձայնով էր նա տարիներ շարունակ մոլորեցնում մի ամբողջ ժողովրդի, այդ ձայնով էր պարտությունը ներկայացնում որպես հաղթանակ, նահանջը՝ որպես առաջընթաց, իսկ զիջումները՝ որպես խաղաղություն։

ՀԱՊԿ-ը նրան ձայնազրկել է։ Չասե՞նք՝ Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․ Ձայնից զրկելով՝ նրան քաղաքական զինաթափման եք ենթարկում։ Բայց մի՞թե չգիտեք՝ դա նրա միակ զենքն էր։ Այդ ձայնով էր մի ամբողջ ժողովրդի մոլորեցնում, պարտությունը հաղթանակ վաճառում, իսկ սեփական ձախողումները՝ որպես ձեռքբերում ներկայացնում։ Հիմա առանց ձայնի ի՞նչ է անելու։ Հանկարծ ստիպված չլինի՞ գործերով խոսել․․․

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա Sat, 14 Nov 2026 16:45:35 +0400 Մարդիկ ուրախացել են։…

13 րոպե ago

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Sat, 14 Nov 2026 16:34:54 +0400…

24 րոպե ago

Ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

Ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Sat, 14 Nov 2026 16:30:53 +0400 Flightaware պորտալի…

28 րոպե ago

Ում է մակագրվել Արսեն Գևորգյանի գործը

Ում է մակագրվել Արսեն Գևորգյանի գործը Sat, 14 Nov 2026 16:25:46 +0400 Երեկ գրել էինք,…

33 րոպե ago

Մարդասպաններին ու մանկապիղծներին պայմանական են տալիս. ահազանգ՝ բանտից

Մարդասպաններին ու մանկապիղծներին պայմանական են տալիս. ահազանգ՝ բանտից Sat, 14 Nov 2026 16:15:03 +0400 «Արմավիր»…

44 րոպե ago

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին Sat, 14 Nov 2026 16:00:20 +0400…

58 րոպե ago