Սպանել է մորը, թաղել անտառում․ բացահայտվել է սարսափազդու հանցագործություն
Sat, 14 Nov 2026 21:30:04 +0400
Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում անտառապուրակում հայտնաբերվել է 38-ամյա կնոջ դիակ։ Կնոջ սպանության մեջ հիմնական կասկածյալ է դարձել նրա տասնչորսամյա որդին։ Քննության նախնական վարկածի համաձայն՝ մոր եւ դեռահաս որդու միջեւ նոյեմբերի երկուսին վեճ էտեղի ունեցել։ Տղան էլեկտրոնային սիգարետների հանդեպ հակում է ունեցել։ Վեճը եղել է հենց վեյփերի հետ կապված։ Տղան խեղդամահ է արել մորը վեճի ժամանակ։ Այնուհետեւ դիակը դրել է ուղեպայուսակի մեջ եւ դուրս տարել բնակավայրից, որտեղ բնակվել են։
Դրանից հետո ձեւացրել է, թե ոչ մի բանից տեղյակ չէ։ Կնոջ անհետ կորելու մասին հայտարարություն է տվել ոստիկանությանը վերջինիս քույրը։ Ավելի քան մեկ շաբաթ նա չի կարողացել քրոջ հետ կապ հաստատել։ Դեռահասը ձերբակալվել է։ Վիբորգի շրջանային դատարանը նրա հանդեպ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։