Ընդունել է մեղքը եւ ներողություն խնդրել սեքսուալ բռնության համար
Tue, 17 Nov 2026 20:00:29 +0400
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն ընդունել է սեքսուալ բռնությունների գործով իր մեղքն ու ներողություն խնդրել տուժածներից։ այս մասին հայտնում է BFMTV-ն։ Դեպարտյեն նաեւ պաշտոնապես հայտարարել է, որ հրաժարվում է երկու կանանց հանդեպ սեքսուալ ոտնձգություններ կատարելու գործով գանգատարկում ներկայացնելուց։
«Դատարանն իր որոշումը կայացրել է։ Ինձ մեղավոր են ճանաչել։ Ես դա լսում եմ, ու ընդունում վճիռը»,- ասել է Դեպարդյեն՝ հավելելով, որ անկեղծորեն եւ խորապես զղջում եւ ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ովքեր կարող էին տուժել իր արարքներից։ Դերասանն ասել է, որ երբեք մտադրություն չի ունեցել կանանց ցավ պատճառելու։