«Հրապարակ». «Նուբարաշեն» ՔԿՀ-ն շտապօգնության մեքենա ունի

«Հրապարակ». «Նուբարաշեն» ՔԿՀ-ն շտապօգնության մեքենա ունի

Wed, 18 Nov 2026 10:15:06 +0400


«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանի մահվան դեպքից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում շտապօգնության մեքենա են տեսել, որը 24 ժամ կանգնած է եղել այնտեղ: Գեւորգյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ողբերգական դեպքից առաջ ինքը չի նկատել ՇՕ մեքենան․ «Ես մի քանի օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եմ եղել եւ տեսել եմ, որ այնտեղ կա շտապօգնության մեքենա, հարցնում եմ՝ ի՞նչ մեքենա է, ասում են՝ սա հիմնարկին պատկանող մեքենա է: Տվյալ դեպքում, երբ Արսեն Գեւորգյանը վատ է զգացել, կարող էր, չէ՞, այդ մեքենան մարդուն շատ արագ տեղափոխեր հիվանդանոց, մանավանդ, որ «Էրեբունի» հիվանդանոցն իրենց քթի տակ է, բայց չեն արել։ Ես Արսեն Գեւորգյանի մահից հետո եմ այդ մեքենան տեսել, մինչեւ դա աչքովս չի ընկել, կամ ես ուշադրություն չեմ դարձրել՝ չեմ կարող ասել»։

ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը մեր հարցին, թե այդ ինչ մեքենա է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում, արդյո՞ք Արսեն Գեւորգյանի մահից հետո է հերթապահություն իրականացնում, պատասխանեց․ «Այդ մեքենան Երեւան քաղաքի կամ ՀՀ «Շտապ օգնություն» ծառայության հետ որեւէ առնչություն չունի, այդ մեքենան պլանային տեղափոխությունների համար է նախատեսված` այն հիվանդների համար, որոնք տեղափոխման խնդիր ունեն Քրեակատարողական ծառայության մեքենաներով տեղափոխման դեպքում: Նրանց համար, ովքեր ֆիզիկապես չեն կարող տեղափոխվել ՔԿԾ մեքենաներով, իրենց տեղափոխումը պետք է իրականացվի պառկած վիճակում եւ այլն։ Մեզ տրամադրել են միայն այդ մեկ մեքենան, այդ մեքենան տրամադրել են ընդամենը հիվանդ ազատազրկված անձանց պլանային դեպքերի համար՝ հիվանդանոց տեղափոխելու՝ բուժման կամ հետազոտման նպատակով»։

Նաիրա Բաբայանն ասաց՝ մեքենան իրենց է տրամադրվել 2023 թվականին՝ անհատույց օգտագործման համար՝ առողջապահության նախարարության կողմից․ «Հեռու տեղերը, եթե կարիքը լինի, մեքենան կգնա, բայց Գորիս չի գնացել: Հիմնականում Երեւանի ՔԿՀ-ներ է գնացել, Արմավիր, Վանաձոր էլ է գնացել՝ կարիքով պայմանավորված»։ Հարցին, թե ֆիզիկապես անշարժ վիճակում գտնվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին այդ մեքենան երբեւէ ծառայե՞լ է, Բաբայանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ դրա պատասխանը կապված է անձի առողջական վիճակի մասին տեղեկություն տրամադրելու հետ, ինչը չի կարող անել։
Իսկ թե ինչու այդ մեքենան հնարավոր չէր ծառայեցնել, եւ չեն օգտագործել Արսեն Գեւորգյանի դեպքում, ի՞նչը կարող էր խանգարել, որ դրանով մարդուն տեղափոխեին մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող «Էրեբունի» բժշկական կենտրոն, այդպես էլ պարզ չեղավ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինքնիշխանության կորստի ավելի վատ օրինակ կա՞, քան երկրիդ ծննդականը հակառակորդի ցուցումով փոխելը

Ինքնիշխանության կորստի ավելի վատ օրինակ կա՞, քան երկրիդ ծննդականը հակառակորդի ցուցումով փոխելը Wed, 18 Nov…

15 րոպե ago

«Հրապարակ». Եթե մարդը խելագար չէ, կանի՞ նման բան` ինչ-որ նպատակի համար, եթե նպատակն էլ չկա

«Հրապարակ». Եթե մարդը խելագար չէ, կանի՞ նման բան` ինչ-որ նպատակի համար, եթե նպատակն էլ չկա…

15 րոպե ago

Իրանը հարվածներ է ամերիկյան ավիաբազաներին

Իրանը հարվածներ է ամերիկյան ավիաբազաներին Wed, 18 Nov 2026 12:00:39 +0400 Իրանը հայտնել է, որ…

30 րոպե ago

Ֆինանսների նախարարը Նարեկ Կարապետյանի երկու հարցին էլ չկարողացավ պատասխանել

Ֆինանսների նախարարը Նարեկ Կարապետյանի երկու հարցին էլ չկարողացավ պատասխանել Wed, 18 Nov 2026 11:49:46 +0400…

41 րոպե ago

Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լինի. նրանք շարունակելու են նորանոր զիջումներ պահանջել

Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լինի. նրանք շարունակելու են նորանոր զիջումներ պահանջել Wed, 18 Nov…

42 րոպե ago

«Հրապարակ». Դպրոցը որոշել են լուծարել. ծնողները դեմ են

«Հրապարակ». Դպրոցը որոշել են լուծարել. ծնողները դեմ են Wed, 18 Nov 2026 11:45:44 +0400 Կառավարության…

45 րոպե ago