Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով

Wed, 18 Nov 2026 13:48:56 +0400


HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։
Քարտեզագրման միջոցով տեսանելի են դառնում նաև Հայաստանի տարբեր մարզերի բնակավայրերի խնդիրները, ռեսուրսներն ու նոր հնարավորությունները. մինչև այսօր Հայաստանի ութ համայնքներում քարտեզագրվել է ավելի քան 47000 տվյալ:

HYPHEN4 ԼԱԲ-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շահառուներից է: Դրամաշնորհային մրցույթի շրջանակում կազմակերպությունը ստացել է ավելի քան 30 պլանշետ, որոնց շնորհիվ թղթով, մատիտով ու տեսախցիկով կատարվող աշխատանքը դարձել է ավելի արագ ու ճկուն։

«Մեր բուն նպատակը Հայաստանի ապակենտրոնացված համայնքները քարտեզների միջով տեսանելի դարձնելն է: Ներգրավում ենք տարբեր խմբերի՝ համալսարանի ուսանողներ, պատանիներ, Թումոյի սաներ, ովքեր աշխատում են այս ուղղությամբ։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ կարողացանք մեր մեթոդիկան զարգացնել և նոր տեխնոլոգիաներ օգտագործել մեր աշխատանքներում։ Մենք այս տարի կրկնակի ենք քարտեզագրել, ինչ անցյալ տարի»,- նշում է HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական ՀԿ հիմնադիր, ծրագրերի նախաձեռնող և ղեկավար Սյունե Առաքելյանը:

«Նախկինում HYPHEN4 ԼԱԲ-ի ներգրաված երիտասարդներն ու պատանիները քարտեզագրման աշխատանքներն իրականացրել են թղթի, մատիտի և տեսախցիկի միջոցով։ Այս տարի պլանշետները բավականին բարձրացրին աշխատանքի արդյունավետությունն ու կարողացան ժամանակ խնայել։ Օրինակ, նրանք կարողանում են տվյալները թարմացնել բազայում, իսկ ղեկավարները հենց այդ պահին կարողանում են վերահսկել աշխատանքի պրոցեսը տարբեր համայնքներում»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կհանդիպեն արդյոք Սպերցյանն ու Ռոնալդուն

Կհանդիպեն արդյոք Սպերցյանն ու Ռոնալդուն Thu, 19 Nov 2026 15:30:44 +0400 Վաղը՝ նոյեմբերի 20-ին, Սաուդյան…

21 րոպե ago

Լճաշենում «Վստահության» քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի գովքն են անում

Լճաշենում «Վստահության» քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի գովքն են անում Thu, 19 Nov 2026 15:17:39 +0400 Սեւանի…

34 րոպե ago

#Ուղիղ․ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով նիստն է

#Ուղիղ․ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով նիստն է Thu, 19 Nov 2026 15:16:55 +0400 Latest…

35 րոպե ago

Ոսկու գները նվազու՞մ են

Ոսկու գները նվազու՞մ են Thu, 19 Nov 2026 15:15:30 +0400 Նյու Յորքի NYMEX ֆյուչերսային բորսայում…

36 րոպե ago

Այն խաղաղությունը, որն իրենք են առաջարկում մեզ, ճիշտ այն խաղաղությունն է, որն Արցախում կա

Այն խաղաղությունը, որն իրենք են առաջարկում մեզ, ճիշտ այն խաղաղությունն է, որն Արցախում կա Thu,…

37 րոպե ago

Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի այսքան կարճ ու կոնկրետ

Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի այսքան կարճ ու կոնկրետ Thu, 19 Nov 2026…

40 րոպե ago