NSA-ի կապի գաղտնի միջոցը խափանվել է
Thu, 19 Nov 2026 20:00:20 +0400
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կապի գաղտնի ցանցը, որով ապահովվում էր ներքին հաղորդակցությունը խափանվել է եւ դարձել օգտագործման համար այլեւս ոչ պիտանի։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ներկայումս մասնագետները չեն կարող հավաստիացնել, որ այդ գաղտնի, ներքին օգտագործման համար նախատեսված եւ գաղտնի տեղեկատվության փոխանակման համար օգտագործվող ցանցը խափանվել է կիբերհարձակման հետեւանքով։
Հրապարակման մեջ ասված է, որ NSA Net-ի համար այն առաջին խափանման դեպքը չէ։ Վերջին շրջանում ամերիկյան պետական գերատեսչություններում եւ խոշոր ընկերություններում էլի խափանման դեպքեր եղել են։ Անցյալ շաբաթ էլ տեխնիկական խնդիրներ էին առաջացել Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունում, որի հետեւանքով ավելի քան չորս ժամ օդային հաղորդակցությունը հայտնվել էր կաթվածահար վիճակում։