«Եթե Ադրբեջանը պատերազմ ուզի, առիթը կգտնի, ասենք՝ ձեր նստած ձևը իր դուրը չի գա»
Fri, 20 Nov 2026 13:24:57 +0400
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարանի ամբիոնից դիմել է ՔՊ ներկայացուցիչներին՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխության և Ադրբեջանի հետ հարաբերությունների թեմային։
Նրա խոսքով՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չի կարող երաշխիք լինել, որ Ադրբեջանը կհրաժարվի ռազմական ագրեսիայից։
«Սահմանադրություն փոխեք, չփոխեք, եթե Ադրբեջանը պատերազմ ուզենա, առիթը կգտնի։ Ասենք՝ ձեր նստած ձևը իր դուրը չի գա»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։