Ձերբակալվել է 57-ամյա տղամարդ

Ձերբակալվել է 57-ամյա տղամարդ

Fri, 20 Nov 2026 19:46:10 +0400


Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի իրացումների շղթա, նաև հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք։

Օպերատիվ տեղեկությունը քրեական ոստիկանները սկսեցին իրացնել նոյեմբերի 9-ին։ Ըստ հավաստի տեղեկության՝ օտարերկրյա մի քաղաքացի այդ օրը պետք է թմրանյութ ձեռք բերեր Գյումրիի բնակչից։

Ժամը 19․45-ին Գյումրիի Անկախության փողոցում օտարերկրացին ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ՝ լցված շուրջ 4 գրամ մարիխուանայով։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 10-ին՝ ժամը 11․45-ին հայտնաբերվեց ու ձերբակալվեց նաև օտարերկրացուն թմրանյութն իրացրած գյումրեցի 65-ամյա տղամարդը։ Նա խոստովանեց, որ օտարերկրյա քաղաքացիների պարբերաբար իրացրել է մարիխուանա։

Արդեն հաջորդ օրը Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերեցին նաև 65-ամյա տղամարդուն թմրանյութ իրացրած մեկ այլ գյումրեցու։ Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11․50-ին, 57-ամյա տղամարդը ձերբկալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայով փաթեթներ ու կաթուցիչ, իսկ նրա տան խուզարկությամբ՝ տարաներում լցված շուրջ 270 գրամ մարիխուանա, կանեփի սերմեր, նաև՝ ապօրինի պահվող ատրճանակ ու երկփողանի ողորկափող հրացան։
Նախաքննությունը շարունակվում է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դժվարությամբ է միջուկային զինանոցի կրճատմանը համաձայնում

Դժվարությամբ է միջուկային զինանոցի կրճատմանը համաձայնում Sat, 21 Nov 2026 21:30:58 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

3 րոպե ago

Գրիգորի Պերելմանի տեսակին սպասելիս…

Գրիգորի Պերելմանի տեսակին սպասելիս... Sat, 21 Nov 2026 21:15:28 +0400 Մեկ-երկու խոսք ասեմ նիկոլիզմից ազատվելու՝…

18 րոպե ago

Ինչպես է փոքրիկ հայ համայնքը նպաստել երկրի զարգացմանը

Ինչպես է փոքրիկ հայ համայնքը նպաստել երկրի զարգացմանը Sat, 21 Nov 2026 21:00:19 +0400 Եթովպիայում…

34 րոպե ago

54 մլն արժողությամբ բնակարան է գնել, 8 մլն դրամի էլ վերանորոգում արել․ Ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ դեսպանը

54 մլն արժողությամբ բնակարան է գնել, 8 մլն դրամի էլ վերանորոգում արել․ Ի՞նչ ունեցվածք ունի…

48 րոպե ago

Արեւուտում թեժ ընտրապայքար է սպասվում․ Ովքե՞ր են համայնքապետի 3 թեկնածուները

Արեւուտում թեժ ընտրապայքար է սպասվում․ Ովքե՞ր են համայնքապետի 3 թեկնածուները Sat, 21 Nov 2026 20:15:58…

1 ժամ ago

Թրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնին

Թրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնին Sat, 21 Nov 2026 20:00:14 +0400…

2 ժամ ago